Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը մտադիր է դատարանում պաշտպանել իր մասնագիտական դիրքորոշումը

02.25.2015


Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը մտադիր է պաշտպանել իր մասնագիտական դիրքորոշումը և իր կողմից իրականացվող գեղարվեստական քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում: Այդ մասին հայտարարության տեքստը թատրոնը հրապարակել է իր պաշտոնական կայքում:

Նման բովանդակությամբ նամակ հրապարակելու համար շարժառիթ է հանդիսանում 2014 թ.-ի դեկտեմբերին թատրոնի կողմից բեմադրված Վագների «Թանհեյզեր» օպերայի շուրջ առաջացած աղմուկը՝ կապված այն բանի հետ, որ հավատացյալ շատ հանդիսատեսների կարծիքով ներկայացման մեջ Հիսուս Քրիստոսի կերպարը ներկայացված է ոչ պատշաճ ձևով, իսկ ներկայացումն էլ ամբողջությամբ կրում է հավատացյալների զգացմունքները վիրավորող նկարագիր:

Այդ բողոքին միացել է նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդ, մետրոպոլիտ Տիխոնը, ում դիմումի հիման վրա էլ Նովոսիբիրսկի քաղաքային դատախազությունը վարույթ է սկսել թատրոնի տնօրենի և բեմադրության ռեժիսորի դեմ:

Իրենց ներկայացումը և մասնագիտական դիրքորոշումը պահպանելու վճռականություն հայտնած թատրոնի ղեկավարները նաև տեղեկացնում են, որ «Թանհեյզեր»-ն արդեն դիտել է 3,5 հազար հանդիսական: Ներկայացումը բարձր գնահատականի է արժանացել տարածաշրջանի մասնագետների կողմից և որ այն արդեն ընդգրկվել է թատրոնի խաղացանկի մեջ:
    Դիտվել է 856 անգամ