Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Մոսկվայի հանդիսատեսները կդիտեն հայ ռեժիսորի բեմադրած մյուզիքլը

03.02.2015


Այսօր Մոսկվայի «Ռուսկայա պեսնյա» թատրոնում կկայանա թատերական ռեժիսոր Սոֆյա Սիրականյանի և կինոռեժիսոր Տիմոֆեյ Ժալնինի «Վարպետը և Մարգարիտան» բուլգակովյան հայտնի վեպի հիման վրա ստեղծված մյուզիքլի պրեմիերան:

Բեմադրությունը պատրաստել են Սանկտ-Պետերբուրգի «Մյուզիք-հոլլ» քաղաքային թատրոնը և «Makers Lab» ռուսկան պրդյուսերական ընկերությունը:

Պրոդյուսեր Իրինա Աֆանասևայի ասելով, այս երաժշտական նախագծի հեղինակները վեպի լեգենդար սյուժեն միացրել են թատերական նորագույն միտումների՝ 3D ձևաչափի մասշտաբային դեկորացիաների, ժամանակակից խորեոգրաֆիայի և յուրահատուկ հագուստների հետ:

Նշենք, որ ներկայացման պատրաստման համար, ընդհանուր առմամբ, թատերախմբից պահանջվել է երկու տարի: Ի դեպ, մյուզիքլը Մոսկվայից առաջ ներկայացվել է Սանկտ-Պետերբուրգի թատերասերներին:

Պրեմիերային մասնակցում է 77 արտիստ: Վոլանդի դրում հանդես են գալիս «Ոսկե դիմակի» դափնեկիր Իվան Օժոգինը և Ռոստիսլավ Կոլպակովը, Մարգարիտայի դերում Անաստասիա Մակեևան է: Վարպետի դերակատարն է Գլեբ Մատվեյչուկը:

Ներկայացման երաժշտական հատվածը ստեղվծել է 6 կոմպոզիտորների, իսկ լիբրետոն՝ 7 հեղինակների մասնակցությամբ, որոնց թվում է նաև վեպի հեղինակ Միխայիլ Բուլգակովի թոռը՝ Սերգեյ Շիլովսկի-Բուլգակովը: Ի դեպ, նրա կարծիքով այս մյուզիքլի բեմադրությամբ Բուլգակովյան անմահ գործի երկրպագուների թիվը միայն ավելանում է:

Նախագծի երաժշտական ղեկավարն է իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն:
    Դիտվել է 931 անգամ