Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիլնյուսի Փոքր թատրոնը նշանավորում է իր հիմնադրման 25-ամյակը

03.03.2015

Վիլնյուսի Փոքր թատրոնը նախապատրաստվում է նշել իր հիմնադրման 25-ամյակը: Մարտի 5-ին ավստրիացի գրող և դրամատուրգ Թոմաս Բերնհարդտի «Մինետտի» պիեսի պրեմիերային ցուցադրությամբ այստեղ կմեկնարկեն հոբելյանական տոնակատարություններ:

Ինչպես տեղեկացնում է «obzor.lt»-ն, բեմադրությունն իրականացրել է Մոսկվայի Վախթանգովի անվան և, միաժամանակ Վիլնյուսի Փոքր թատրոնների գեղարվեստական ղեկավար, լեգենդար Ռիմաս Տումինասը:

Նոր ներկայացումը Տումինասը, ինչպես միշտ, բեմադրել է իր անբաժան գործընկերների՝ կոմպոզիտոր Ֆաուստաս Լատենասի և բեմանկարիչ Ադամաս Յացովսկիսի հետ: Նշենք, որ հենց այս եռամիասնության ներդրած ջանքերի արդյունքում էլ 1990 թ.-ին ստեղծվել է Վիլնյուսի այս ինքնատիպ թատրոնը:

«Մինետտի» պիեսը Թոմաս Բերնհարդտի այն ստեղծագործություններից է, որոնք հեղինակը գրել է կոնկրետ դերասանի համար:

Այս դրամատիկական երկը ստեղծելիս հեղինակը նկատի է ունեցել դերասան Բերնհարդտ Մինետտիին, որի ազգանվամբ էլ կոչել պիեսը: Բերնհարդտի նման սկզբունքով գրված դրամատիկական գործերից է նաև Իլզե Ռիտերի, Կիրստեն Դենեի և Հերտ Ֆոսսի համար գրված «Ռիտեր, Դենե, Ֆոսս» պիեսը:
    Դիտվել է 946 անգամ