Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակվում է վարքականոն՝ թատերական գործիչների համար

03.05.2015

Ռուսաստանի թատերական գործիչների միությունը ձեռնամուխ է եղել այդ ոլորտում գործունեություն իրականացնողների բարոյական վարքականոնի մշակմանը՝ օրինակ ունենալով կինեմատոգրաֆիստների միության նույնանման փաստաթուղթը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Թատերական գործիչների միության փոխնախագահ Գենադի Սմիռնովը:

«Մենք առաջարկել ենք կինոռեժիսորների և թատրոնի կառավարիչների միություններին ներկայացնել առաջարկություններ բարոյական վարքականոնի բովանդակության վերաբերյալ: Դա պետք է լինի խորհրդատվական փաստաթուղթ, սակայն եթե վարքականոնը ընդունվի Թատերական գործիչների միության կողմից, ապա անձը, ով կխախտի այն կենթարկվի պատասխանատվության»,- ասել է Սմիռնովը:
    Դիտվել է 888 անգամ