Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր կանանց նվիրված միամսյակը

03.08.2015

Շնորհավոր կանանց նվիրված միամսյակը, որ մեկնարկում է մարտի 8-ով:

Մայր լինելը թեև գեղեցիկ սեռին ի վերուստ է տրված, բայց և այնպես, յուրաքանչյուր մշակութային արժեհամակարգ նաև իրենն է ավելացնում աստվածատուր բնազդին:

Ուրեմն, պետք է հավատալ, որ անապատում բնակվողի մեջ իր բաժինն ունի անծայրածիր ավազուտը, ջունգլիներում՝ կանաչ թավուտը, լեռնաստանում՝ ժայռերն ու ձորերը, ջրային տարածքներում՝ օվկիանոսները, ծովերը, լճերը, գետերը և այլն....

Եվ միմյանցից այսքան տարբեր հոլովույթներում բոլոր կանանց առաջնորդում է միայն մեկ բարձրագույն և ընդհանրական արժեք՝ Սերը, որը միանգամայն համադրելի Է հոգևոր ու ֆիզիկական աշխարհներն ամբողջացնողի հետ:

Կնոջ կերպարի առջև խոնարվել են բոլոր հազարամյակները: Կխոնարհվեն նաև գալիք ժամանակները:

Սերը որպես ծես և պաշտամունք ունի կնոջ նկարագիր:
    Դիտվել է 847 անգամ