Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձի փոխանակություն, որը կեզրափակվի խաղացանկային նոր ներկայացմամբ

03.10.2015


Դերասանների ընթերցմամբ մատուցվող պիեսը, որ համարվում է նոր թատերական ժանր, մարտի 23-29-ին Շվեդիայի թատրոնների միության հետ համատեղ իրենց հանդիսատեսներին կներկայացնեն Ռուսաստանի Պսկով քաղաքի Պուշկինի անվան թատրոնի արտիստները: Ներկայացվող դրամատուրգիական աշխատանքների հեղինակները ժամանակակից շվեդ գրողներ են, որոնց ստեղծագործությունները շվեդերենից հատուկ թարգմանվել են այս նախագծի համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Պսկովի թատրոնի մամլո քարտուղար Տատյանա Զլոբինսկայան տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ նախագծի շրջանակներում կցուցադրվի 7 պիես; Դրանք անշուշտ կներկայացվեն նաև այլ, օրինակ՝ ֆիլմ-ներկայացման, կրկեսի, պիեսի խաղարկման ձևաչափերով... Նա նաև նշել է, որ նախագծի շրջանակներում իրականացվող ընթերցումներից մեկը կդառնա Պսկովի թատրոնի խաղացանկային ներկայացման հիմք, որը նախատեսվում է ցուցադրել Շվեդիայում՝ 2016 թ.-ին:
    Դիտվել է 984 անգամ