Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատական քննությունից հետո հրավեր ստացավ աշխատելու երկրի մայր թատրոնում

03.13.2015

Ռուսաստանի Մեծ թատոնը աղմուկ հանած «Թանհեյզեր» օպերայի ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինին հրավիրել է ներկայացում պատրաստել իր բեմում: Այդ մասին մոսկովյան թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ուրինը հաստատելով իրենց այդ մտադրության մասին, նշել է, որ նախատեվում է, որ Տիմոֆեյ Կուլյաբինին իրենք կհրավիրեն ներկայացում բեմադրելու գալիք թատերաշրջանում: Իսկ, թե ինչ ներկայացում կբեմադրի Նովոսիբիրսկցի ռեժիսորը Ռուսաստանի մայր թատրոնում, Ուրինը խոստացել է այդ մասին հայտարարել մայիսին, երբ կհրապարակի նոր թատերաշրջանի իրենց ծրագրերը:

Ուրինն ասել է, որ ինքը ծանոթ է Կուլյաբինի աշխատանքներին: Նա մասնավորապես, հիշել է երիտասարդ ռեժիսորի բեմադրած «Եվգենի Օնեգին» օպերան, որը ցուցադրվել է նաև «Ոսկե դիմակ» փառատոնի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան Կուլյաբինը Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում հանդիասատեսի ուշադրությանն է ներկայացրել 2014 թ.-ի դեկտեմբերին և դրանից հետո հայտնվել տարածաշրջանի մետրոպոլիտ Տիխոնի և հոգևորականի հետևորդների հալածանքի տակ, ովքեր կարծում էին, որ ներկաաացումը ոտնահարում է քրիստոնեկան հավատը և նրա սրբություններին: Գործը հասավ մինչև դատարան: Սակայն դատարանը հանցակազմ չգտավ ներկայացման մեջ և դատական քննությունը ավարտվեց ռեժիսորի օգտին:
    Դիտվել է 952 անգամ