Միակը որտեղ անվանիների հետ երեխաների համար կազմակերպվում է վարպետաց դասեր03.17.2015
Մարտի 23-ին Սանկտ-Պետերբուգում կմեկնարկի «Dance 4Kids» 2-րդ միջազգային փառատոնը, որը մարտի 28-ին կեզրափակվի Էրմիտաժի թատրոնում նախատեսված գալա համեգով: Այդ մասին «nevnov.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Փառատոնի ընթացքում Պետերբուրգի «ԿանոնԴանս» պարի տան հարթակը երեխաների համար կդառնա ժամանակակից պարերի իսկական լաբորատորիա: Այստեղ փառատոնի մասնակից օտարերկրացի և ռուս մասնագետները կանցկացնեն վարպետաց դասեր, կկազմակերպվեն երիտասարդ խորեոգրաֆների երեկոներ և դասախոսություններ:
Միջոցառման բարձրակետը կդառնա էրմիտաժի թատրոնում կայանալիք գալա համերգը, որտեղ մանկական կոլեկտիվները հանդես կգան հայտնի խորեոգրաֆների կողմից հատուկ իրենց համար ստեղծված ներկայացումների պրեմերային ցուցադրություններով:
«Dance 4Kids»-ն միակն է, որ Ռուսաստանում եվրոպացի և ռուսաստանցի անվանի խորեոգրաֆների հետ կազմակերպում է պատանի պարողների համար վարպետաց դասեր: