Ներկայացումներ 6 ամսականից միչև 3 տարեկան հանդիսատեսների համարՄոսկվայի «ԶԻԼ» մշակութային կենտրոնն ապրիլի 11-12-ին կվերածվի մեկ մեծ թատերական «Բեյբի» լաբորատորիայի, որտեղ կպատրաստվեն և կներկայացվեն թատերական բեմադրություններ ամենափոքր հանդիսատեսների համար: Ներկայացումները միաժամանակ կընթանան մի քանի դահլիճներւմ, մինչև 1 տարեկանների ու նրանց մայրիկների համար կստեղծվեն առանձին անկյուններ, իսկ ավելի ավագների համար՝ խաղահրապարակներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ehhuu.ru»-ին:
Միջոցառման ընթացքում ծրագիրը նախատեսում է փոքրիկ հանդիսատեսների ուշադրությանը ներկայացնել 9 բեմադրություն:
«Բեյբի» թատրոնը հատուկ թատերական ուղղություն է: Այն վերջին մի քանի տասնամյակներում ակտիվորեն զարգանում է Եվրոպայում: Վերջին թատերաշրջանում մի շարք ռուսական պետական թատրոններ իրենց խաղացանկերում ընդգրկեցին «0+» ներկայացումներ, սակայն մանկական թատրոնի նկատմամբ ռեժիսորական ավանդական մոտեցումներով (նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի հանդիսատեսների համար):
Երևույթների ըմբռնումը և զգայական ընկալումները երեխաների մոտ փոփոխվում են արագ և երկու տարի հետո զարգացման նոր քայլ կատարելու հաշվարկն անհրաժեշտ պայման է զարգացող արվեստի համար: «Բեյբի» լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել և զարգացնել երեխայի մեջ, նրա կյանքի առաջին փուլում՝ զգայունակություն և արվեստի ընկալում:
Ներկայացումների բեմադրություններն իրականացվել են Մոսկվայի և Ռուսաստանի տարածաշրջանների մի շարք թատրոնների համագործակցությամբ:
«Բեյբի» լաբորատորիան առաջին անգամ անցկացվել է 2014 թ.-ի աշնանը: Այստեղ առաջին վարպետաց դասն անցկացրել է Իտալիայի « La Baracca Testoni Ragazzi» թատրոնի ռեժիսոր, եվրոպական թատրոններում ամենափոքր հանդիսատեսների համար ներկայացումներ իրականացնող լավագույն մասնագետներից մեկը՝ ռեժիսոր Ռոբերտո Ֆրաբետտին:
Նշենք, որ հենց այդ ժամանակ, վարպետաց դասերի արդյունքներով ստեղծվեցին ներկայացումների էսքիզներ և ձևավորվեցին բեմադրող թիմեր, որոնք էլ 6 ամսականից մինչև 3 տարեկան հանդիսատեսների համար պատրաստեցին ապրիլին կայանալիք «Բեյբի» լաբորատորիայի ներկայացումները:
«Բեյբի» թատրոնը հատուկ թատերական ուղղություն է: Այն վերջին մի քանի տասնամյակներում ակտիվորեն զարգանում է Եվրոպայում: Վերջին թատերաշրջանում մի շարք ռուսական պետական թատրոններ իրենց խաղացանկերում ընդգրկեցին «0+» ներկայացումներ, սակայն մանկական թատրոնի նկատմամբ ռեժիսորական ավանդական մոտեցումներով (նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի հանդիսատեսների համար): Երևույթների ըմբռնումը և զգայական ընկալումները երեխաների մոտ փոփոխվում են արագ և երկու տարի հետո զարգացման նոր քայլ կատարելու հաշվարկն անհրաժեշտ պայման է զարգացող արվեստի համար: «Բեյբի» լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել և զարգացնել երեխայի մեջ, նրա կյանքի առաջին փուլում՝ զգայունակություն և արվեստի ընկալում: