Տիեզերական 8-րդ զբոսաշրջիկը վաճառում է իր կրկեսըԿանադական նշանավոր «Cirque du Soleil» կրկեսի սեփականատեր Գի Լալիբերտեն փնտրում է ռազմավարական գործընկեր, ում հետ հնարավոր կլինի ապահովել այդ հաստատության հետագա զարգացումը: Այդ մասին կրկեսի գլխամասային աշխատասենյակի հանրության հետ կապերի բաժնի ավագ տնօրեն Ռենե-Կլոդ Մեների խոսքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ըստ կանադական լրատվամիջոցների այդ կրկեսի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Գի Լալիբերտեին: «CTV Montreal» կայքի տեղեկացմամբ կրկեսի սեփականատերը ցանկանում է, որպեսզի ապագա նոր տերը պահպանի հաստատության Մոնրեալի կենտրոնական շտաբ-բնակարանը, որտեղ աշխատում է 1,6 հազար մարդ: Ընկերության արժեքը կազմում է 2 մլրդ դոլար:
55 ամյա Գի Լալիբերտեն «Cirque du Soleil»-ն հիմնել է 1984 թ.-ին: Այդ ժամանակ նրա նախագիծը միանգամայն յուրահատուկ մի բան էր, քանի որ կրկեսում կենդանիներ չէին օգտագործվում:
Սկսած 1984 թ.-ից նրա կրկեսի ներկայացումները դիտել են տարբեր երկրների ավելի քան 155 մլն հանդիսատեսներ:
Հիմա Լալիբերտեն իր կարողությամբ համարվում է Քբեբեկ քաղաքի 11-րդ մարդը: 2004 թ.-ին Կանադայի գեներալ-նահանգապետը նրան պարգևատրեց երկրի բարձրագույն՝ Կանադայի շքանշանով, իսկ 2009 թ.-ի սեպտեմբերին նա դարձավ 8-րդ տիեզերական զբոսաշրջիկը:
Ըստ կանադական լրատվամիջոցների այդ կրկեսի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Գի Լալիբերտեին: «CTV Montreal» կայքի տեղեկացմամբ կրկեսի սեփականատերը ցանկանում է, որպեսզի ապագա նոր տերը պահպանի հաստատության Մոնրեալի կենտրոնական շտաբ-բնակարանը, որտեղ աշխատում է 1,6 հազար մարդ: Ընկերության արժեքը կազմում է 2 մլրդ դոլար:
55 ամյա Գի Լալիբերտեն «Cirque du Soleil»-ն հիմնել է 1984 թ.-ին: Այդ ժամանակ նրա նախագիծը միանգամայն յուրահատուկ մի բան էր, քանի որ կրկեսում կենդանիներ չէին օգտագործվում:
Սկսած 1984 թ.-ից նրա կրկեսի ներկայացումները դիտել են տարբեր երկրների ավելի քան 155 մլն հանդիսատեսներ: Հիմա Լալիբերտեն իր կարողությամբ համարվում է Քբեբեկ քաղաքի 11-րդ մարդը: 2004 թ.-ին Կանադայի գեներալ-նահանգապետը նրան պարգևատրեց երկրի բարձրագույն՝ Կանադայի շքանշանով, իսկ 2009 թ.-ի սեպտեմբերին նա դարձավ 8-րդ տիեզերական զբոսաշրջիկը: