Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պլանավորում են թողարկումից առաջ քննարկել ներկայացումների բարոյագիտական մակարդակը

Նովոսիբիրսկում պլանավորում են մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնցով հնարավոր լինի որոշել թատերկան ներկայացումների բարոյագիտական մակարդակը: Նման մտահանգման համար հիմք է հանդիսացել տեղի օպերայի և բալետի պետական թատրոնում վագներյան «Թանհեյզեր» օպերայի աղմկահարույց բեմադրությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

Ըստ տարածաշրջանի նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկու, «Թանհեյզերի» դեպքի կրկնությունից խուսափելու լավագույն ձևերից մեկը կարող է լինել նոր թատերական ներկայացումների հանրային քննարկումների կազմակերպումը: «Գուցե նոր ներկայացման առաջին թողարկումից առաջ (կարևոր չի օպերայի, բալետի կամ մեր այլ որևէ թատրոնի) հրավիրենք հասարակությանը. «Եկեք արտահայտեք ձեր կարծիքը»: Կարծում եմ, պետք է ներգրավել մարդկանց նորմալ երկխոսության»,- ասել է նահանգապետը:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերին հանդիսատեսին ներկայացված վագներյան հայտնի օպերայի բեմադրության ռեժիսորական մեկնաբանություններում հանդիսատեսներից շատերը դիտարկել են քրիստոնեա հավատացյալների կրոնական զգացումները վիրավորող մեկնաբանություններ: «Թանհեյզեր» օպերայի շուրջ ծագած աղմուկը հասել է մինչև վարչական դատական վարույթի: Կայացված դատավճռի համաձայն այդ բեմադրության մեջ ոչ մի քրեական կամ այլ դատապարտելի արարք չի արձանագրվել: Թատրոնի տնօրենը և օպերայի բեմադրության ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը արդարացվել են:

Սակայն, սա ներկայացման շուրջ ծագած մեծ աղմուկին վերջ չի դրել: Մեզդրիչն ազատվել է տնօրենի պաշտոնից և ՌԴ մշակույթի նախարարի հրամանով թատրոնի ղեկավար է նշանակվել Վլադիմիր Կեխմանը, ով արդեն խաղացանկից հանել է աղմկահարույց ներկայացումը:
    Դիտվել է 877 անգամ