Լոնդոնցիները կներկայացնեն հնդկական ետնախորշերի մարդկանց կյանքըԱյսօր՝ ապրիլի 7-ին, Մոսկվայի «Կինոյի ֆորմուլա Գորիզոնտ» կինոթատրոնում կկայանա «Հավերժ գեղեցիկի ստվերում» ներկայացման պրեմիերան: Այն բեմադրվել է Լոնդոնի Ազգային թատրոնում՝ ըստ Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր Քեթրին Բուի համանուն վեպի, որն այսօր էլ բեսթսելլեր է համարվում: Նա գրքում անդրադարձել է այն մարդկանց կյանքին, ովքեր ապրում են Հնդկաստանի Աննավադի քաղաքի օդանավակայանի մերձակայքում գտնվող ետնախորշերում և որտեղ իր կյանքի երեք տարիներն է անցկացրել նաև գրողը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «formulakino.ru»-ին:
«Հավերժ գեղեցիկի ստվերում» վեպը, որը պիեսի է վերածել դրամատուրգ Դեվիդ Հեան, իսկ բեմադրությունն իրականացրել ռեժիսոր Ռուֆուս Նորրիսը, մի քանի ընտանիքների մասին իրական պատմություն է: Նրանք ապրում են Աննավադի քաղաքի հարևանությամբ գտնվող «Մումբայի» օդանավակայանի ետնախորշերում: Սյուժեն զարգանում է այն ժամանակահատվածում, երբ Հնդկաստանը գտնվում էր աննախադեպ տնտեսական վերելքի մեջ: Օդանավակայանի կողքին գործող շքեղ հյուրանոցների մոտ տարերայնորեն ձևավորվում են իրենց կյանքն ու պլաններն ունեցող աղքատների բնակատեղիները: Հենց դրանցից մեկում էլ իր որդու՝ Աբդուլայի հետ ապրում է ներկայացման գլխավոր հերոսը Զարինուսան: Նրանք ցանկանում են վերամշակողներին հանձնել այնքան աղբ, որի վարձով հնարավորություն կունենան իրենց համար տուն գնել: Հենց այս ընտանիքի շուրջն էլ հյուսվում է ներկայացման հիմնական պատումը:
Ներկայացումը լի է տարբեր հակադրություններով և հանդիսատեսին իր շրջապտույտի մեջ է առնում առաջին իսկ րոպեներից: Այնտեղ տրամադրությունները փոխվում են մշտապես՝ մեկ փայլատակում է խինդը, մեկ էլ տիրապետող է դառնում դատարկությունը: Այդ ամենը բեմադրիչը արտահայտում է ոչ միայն դերասանական խաղի միջոցով, այլև դեկորացիաներն արագ փոփոխելով: Ներկայացման մեջ հիմնականում զբաղված են երիտասարդ արտիստներ:
Մինչև ներկայացման սկսվելը հանդիսատեսները կհաղորակցվեն հնդկական մանտրայի ու պարերի հետ: Ցանկացողները իրենց ձեռքերը կկարողանան զարդարել հնդկական հինայով և իրենց հոգեվիճակով հնարավորինս մոտենալ այն հերոսներին, ում հետ պիտի անցկացնեն ներկայացման ակնթարթները: