Ուսանողական թատրոնների «Հանդիպակած շարժում»09.19.2013
2013թ.-ի սեպտեմբերի 23-ին Կեմերովոյում կսկսվի ուսանողական թատրոնների «Հանդիպակած շարժում» փառատոնը:
Այն կանցկացվի Ռուսաստանում թաթերական արվեստի զարգացման ուսանողական շարժման ֆորումի ձևաչափով:
Ֆորումին կմասնակցեն երիտասարդական թատերախմբեր Չելյաբինսկից, Տյումենից, Կեմերովոյից, Օմսկից, Տոմսկից, Նովոսիբիրսկից, Օրենբուրգից, Մոսկվայից: Ընդհանուր առմամբ սպասվում է ավելի քան 20 այդպիսի ստեղծագործական կոլեկտիվների մասնակցություն:
Կուզբասը կներկայացնեն 5 թատերական խմբեր, նշում է «teatral-online.ru» կայքը:
Երիտասարդ դերասանները, ռեժիսորները և քննադատները կքննարկեն երիտասարդական թատերական շարժման կողմից առաջ քաշված նոր նախաձեռնությունների հետագա զարգացման հիմնախնդիրները և կխոսեն թատերական գործունեության ինովացիոն ձևերի և ժամանակակից տարածության մասին:
Կեմերովոյի ֆորումի գլխավոր գիծը պահողի դերը կստանձնի Ռուսաստանի ամենահայտնի ուսանողական թատրոններից մեկը՝ Չելյաբինսկի «Մանեկեն» թատրոն ստուդիան, որը կներկայացնի 3 բեմադրություն՝ «Կլինիկա», «Վտանգավոր ամառ» և «ЛБВЬ»:
Վարպետաց դասերը և ստեղծագործական լաբորատորիաները կվարեն Ռուսաստանի սիրողական թատրոնների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Թատերական արվեստի պետական ինստիտուտի (ГИТИС)-ի պրոֆեսոր Միխաիլ Չումաչենկոն, «Մանեկեն» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր ֆիլոնովը և Նովոսիբիրսկի թատերական ինստիտուտի պրոռեկտոր Յանա Գլեմբոցկայան: