Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրավիրյալ արտասահմանցի աստղերից պահանջում են հանձնել անալիզներ

Ռուսաստանի Մոծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը կարծում է, որ Ռուսաստանում արտասասահմանցի ստեղծագործողների աշխատանքի ընդունվելու համակարգը պետք է շատ պարզեցվի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ հայտարարությունը նա բարձրաձայնել է այն առթիվ, որ ՌԴ մշակույթի նախարարությունը առաջարկում է այդ երկրում աշխատող արտասահմանցի թատերական գործիչներին օրենսդրությամբ տալ մասնագետի կարգավիճակ:

Նշենք, որ ավելի վաղ այս գերատեսչությունը առաջարկում էր արտասահմանցի թատերական գործիչներին տալ բարձր որակավորում ունեցող մասնագետների կարգավիճակ, որը պետք է դյուրինացներ այդ երկրում նրանց աշխատանքի հրավիրելու գործընթացը: Այդ կապակցությամբ դեռ ապրիլի 17-ին, քննարկումների և առաջարկություններ ստանալու նպատակով, հրապարակվեց «ՌԴ-ում արտասահմանցի քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:

Այս նախաձեռնության նպատակն այն է, որ հնարավորինս ավելի շատ արտասահմանցի մշակութային գործիչների ուշադրություն հրավիրվի Ռուսաստանի վրա:

«Արտասահմանցի ստեղծագործող մասնագետների ուշադրությունը գրավելու ներկայում գործող համակարգը շատ բարդ է»,- նշել է Ուրինը: Նա պատմել է, որ, օրինակ, այսօր «հրավիրյալ արտիստները պետք է անցնեն բժշկական քննություն, հանձնեն անալիզներ և միայն դրանից հետո ստանան աշխատանքի թույլտվություն»: «Պատկերացնու՞մ եք, որ որևէ աստղ մեր մոտ 2-3 ներկայացման մեջ խաղալու համար պետք է նախ և առաջ գա Մոսկվա, որպեսզի անալիզներ հանձնի»,- ներկայացրել է զավեշտալի վիճակը Ուրինը և նշել, որ Մեծ թատրոնը պատրաստ է հրավիրել բարձր որակավորման արտասահմանցի մասնագետների, սակայն այսօրվա օրենսդրական համակարգի պայմաններում, եթե այն պահպանվի տառի ճշտությամբ, ամեն ինչ պարզապես կդառնա անհնար:

Ուրինը հաստատել է, որ, իրոք, օրենսդրությունը փոփոխելու հարցը հասունացած է և այնտեղ պետք է հաշվի առնվեն ստեղծագործական հաստատությունների յուրահատկությունները:

«Արևմուտքում, այս կամ այն ստեղծագործական ոլորտի մասնագետին հրավիրելիս ձևակերպում են աշխատանքային մուտքի թույլտվություն և գործատուն արտասահմանցի մասնագետի աշխատանքի համար այդ երկրում վճարում է համապատասխան հարկեր»,- ասել է Ուրինը և նշել, որ նման համակարգ կարելի էր ներդնել նաև Ռուսաստանում:
    Դիտվել է 1059 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների