Բարեգործական հիմնադրամը անցկացնում է ամենամեծ ստուգատեսը
Ապրիլի 26-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը կկայանա խորեոգրաֆիայի դպրոցների և պարային համույթների համառուսաստանյան «Կախարդական կոշիկ» փառատոնը, որը նախաձեռնել է Իլզե Լիեպայի «Մշակույթը երեխաներին» բարեգործական հիմնադրամը՝ Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի աջակցությամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին :
Սա Ռուսաստանում խորեոգրաֆիայի դպրոցների և պարային համույթների համար անցկացվող ամենամեծ ստուգատեսն է, որին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն 16 համույթ:
Փառատոնին հյուրի կարգավիճակով ներկա կլինեն նաև մի քանի մանկատների և սոցիալական կենտրոնների հոգածության ներքո գտնվող երեխաներ: Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակների:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են հիմնականում սիրողական խմբեր :
« Մենք գիտակցաբար ենք կենտրոնացել սիրողական կոլեկտիվների վրա: Պատմությունը քիչ օրինակներ չունի այն մասին, երբ սիրողական ինքնագործունեությունից պրոֆեսիոնալ բեմ են դուրս գալիս մեծ վարպետներ, ովքեր՝ ամբողջ աշխարհում փառք են բերել պարի ռուսական դպրոցին: Այդպիսին են, օրինակ, Վլադիմիր Վասիլևը, Ռուդոլֆ Նուրիևը» ,- նշել է Իլզե Լիեպան :