Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընկալումների թունազերծում ըստ պետերբուրգյան թատրոնի

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը ներկայացրել է այդ երկրի թատրոններում բեմադրված այն ախատանքները, որոնք, ըստ լրատվամիջոցի գնահատման, ընդարձակում են ավանդական թատրոնի սահմանները: «Taglur.am»-ը իր ընթերցողներին է ներկայացնում այդ խճանկարից Սանկտ-Պետերբուրգի թատրոններին վերաբերող հատվածը:

Այն, որ թատրոնը, ինչպես և արվեստի ցանկացած տեսակ ժամանակի ընթացքում փոխվում է՝ անվիճելի թեզ է, նշում է տեղեկատվամիջոցը: Առավել դժվար է հասկանալ, թե ու՞ր է շարժվում այդ ուղղությունը և ինպե՞ս են փոփոխությունները իրականացվում կյանքում:

Յուրաքանչյուր տարի այդ հարցին փորձում է պատասխանել «Ոսկե դիմակ» համառուսաստանյան մրցանակաբաշխության «Փորձարարություն» անվանակարգը, որտեղ հայտնվում են թատրոնի սովորական կանոններից հեռացած և արտահայտվելու նոր միջոցների ձգտող էլի ինչ-որ բանի սահմանում գտնվող ներկայացումներ:

Օրինակ, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի «Օբսկուրի խցիկը» ներկայացումը: Այն կարելի է անվանել «ներկայացում-ինստալացիա», որի նկարիչը առաջադրվել է որպես «Ոսկե դիմակի» հաղթողի թեկնածու:

Այս ներկայացման մեջ բեմը բազմազան և շատ իրերով ծանրաբեռնված է: Այդ իրերի մեջ, բացի պահարանից, սեղանից ու աթոռներից, կան նաև հսկայական մահճակալ, տարօրինակ հաստոց և ասպետական զրահներ:

Իրերը ոչ միայն պարզապես ձևավորում են պայմանական միջավայրը, այլև խաղում են ներկայացման մեջ՝ այնպես, ինչպես իրենց հետ այդ միջավայրում գտնվող դերասանները: Միաժամանակ արտիստները թվում են բեմի բանվորներ՝ նրանք ոչինչ չեն հայտարարում և ոչինչ չեն պատկերում, սակայն պտտում են բռնակները, միացնում են երաժշտությունը, տեղափոխում են իրերը և վերադասավորում են միջավայրը:

Թվում է այդ «Օբսկուրի խցիկը» քիչ ընդհանրություն ունի նաբոկովյան սկզբնաղբյուրից: Սակայն ներկայացման ամբողջ պատկերավորության և ենթատեքստայինության մեջ հստակ առանձնանում է կյանքի մեխանիկական լինելու և մարդու օտարվածության նաբոկովյան զգացումի թեզը:

Կամ Սանկտ-Պետերբուրգի «Post» թատրոնի կողմից ներկայացվող «Դասախոսություն ոչնչի մասին» բեմադրությունը, որի հիմքում ընկած է ամերիկացի կոմպոզիտոր, հայտնի «4՛33»-ի (4 րոպե 33 վայրկյան) փորձարարական կոմպոզիցիայի հեղինակ Ջոն Քեյջի դասախոսությունը:

Հյուրերին, ովքեր ճիշտ 12-ն են, հերթով հրավիրում են ընդարձակ, մութ սենյակ, որտեղ նստեցնում են մի կառուցվածքի շուրջ, որը ավելի ուշ պարզվում է, որ սպիտակ խորանարդ է:

Դրանից հետո նրանք ավելի քան 1 ժամ լսում են Քեյջի համապատասխան դասախոսությունը: Միայն ժամանակ առ ժամանակ փոխվում է լույսը: Ներկայացման ռեժիսոր Դմիտրի Վոլկոստրելովը հերթական անգամ փորձարարություն է անում ըմբռնման հետ և դասավորում է մի զարմանալի մաքուր տարածություն. խորանարդի սպիտակ պատերը գործնականում ամբողջությամբ ազատվում են տեսողական տեղեկատվությունից, մնում է խոսքը, բայց բառերն էլ շուտով սկսում են կորցնել իրենց իմաստը և վերածվում են այնպիսի բանի, ինչ որ էին մինչև բառ դառնալը՝ հնչյունների (Քեյջն ասում է. «Ձայնին չի կարելի տիրել»):

«Դասախոսության» մեջ հեղինակը հաճախ նշում է այն տեղը, ուր հասել են («Մենք երկրորդ բաժնի երրորդ մասի վերջում ենք»), որն իրականում որևէ բան չի նշանակում այդ զարգացման հնարավորությունից զրկված, կրկնություններով լցված տեքստում: Դա մի քմծիծաղ է իրեն իրական աշխարհում միշտ տեղորոշելու և այնտեղ հաստատելու ու կանոնակարգելու ձգտման նկատմամբ: «Դասախոսության» ժամանակ ինչ-որ մեկը կարող է հասնել ներքին լուսավորության, մյուսները՝ ընկալումների թունազերծման:
    Դիտվել է 934 անգամ