Այսօր կմեկնարկի մոնոներկայացումների երևանյան հերթական փառատոնըԱյսօր՝ մայիսի 6-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կմկնարկի ավանդական «Արմմոնո» թատերական փառատոնը: Այն այս անգամ հանդիսատեսներին կներկայացնի 31 բեմադրություն: Հատկանշական է, որ ներկայացվող բեմադրությունների քանակն արտահայտող այս թվի նշանների հակառակ դասավորությունը՝ 13-ը, համապատասխանում է Երևանում անցկացվող «Արմմոնո»-ի հերթական թվին:
Դերասանի միայնակ թատերախաղի երևանյան միջազգային ստուգատեսը իր ավանդական ձևաչափը հարստացրել է ևս մեկ միջոցառմամբ: Այս անգամ այստեղ կացկացվի «Արմմոնո-Կլաս», որին կմասնակցեն հիմնականում Պուշկինի անվան դպրոցի սաները, ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
«Արմմոնո-2015»-ին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում դերասաններ՝ ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից...:
Երևանյան այս յուրահատուկ թատերական ստուգատեսի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա):
Ավելացնենք, որ «Արմմոնո» փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից:
Դերասանի միայնակ թատերախաղի երևանյան միջազգային ստուգատեսը իր ավանդական ձևաչափը հարստացրել է ևս մեկ միջոցառմամբ: Այս անգամ այստեղ կացկացվի «Արմմոնո-Կլաս», որին կմասնակցեն հիմնականում Պուշկինի անվան դպրոցի սաները, ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
«Արմմոնո-2015»-ին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում դերասաններ՝ ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից...:
Երևանյան այս յուրահատուկ թատերական ստուգատեսի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա): Ավելացնենք, որ «Արմմոնո» փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից: