Մեգապոլիսը կընդգրկվի երկամսյա թատերական փառատոնային շրջապտույտի մեջՄայիսի 13-ին Մոսկվայում մեկնարկում է համաշխարհային բեմարվեստում բարձրագույն նվաճումներ ունեցած ներկայացումների Չեխովի անվան միջազգային ֆորումը, : Այս յուրահատուկ ստուգատեսը, որը համարվում Ռուսաստանի ամենաներկայացուցչական ստուգատեսը ընդհանուր առմամբ կշարունակվի ավելի քան 2 ամիս և կեզրափակվի հուլիսի 17-ին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Որևէ պատժամիջոց կամ ֆինանսական սահմանափակում չեն ազդել մեր փառատոնի ծրագրի վրա»,- հայտարարել է Չեխով-ֆեստի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինը: Նրա ասելով «չնայած այսօր ստեղծված ոչ դյուրին քաղաքական իրավիճակին, ոչ մի մերժում արտասահմանցի մասնակիցներից չի եղել, այնպես որ նախապես հայտարարված ծրագիրը փոփոխություն չի կրել և կիրականացվի ամբողջությամբ՝ այն պլանի համաձայն, որը ձևավորվել դեռ երկու տարի առաջ»,- նշել է գլխավոր տնօրենը:
Փառատոնի ընթացքում կներկայացվի 12 երկրների թատերախմբերի կողմից պատրաստված 19 բեմադրություն:
Չեղովի անվան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 1992 թ.-ին: Անցած ժամանակահատվածում հանդիսատեսին է ներկայացվել 40 երկրների 500 ներկայացում: Ըստ փարատոնի տնօրենի իրենց միջոցառման մասնակիցների աշխարհագրությունը անընդհատ ընդարձակավում է:
2015 թ.-ի ստուգատեսի ընթացքում առաջին անգամ Մոսկվայում հանդես կգա թատերախումբ Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Աֆրիկացի մասնակիցները կներկայացնեն «Ինալա» պիեսը; Կրակոտ երաժշտական-պարային այդ շոուն բեմդրվել է « Ladysmith Black Mambazo» և «Рамблер» ընկերությունների և Մեծ Բրիտանիայի Արքայական բալետի համագործակցությամբ: Խորեոգրաֆ Մարկ Բոլդուինը իր բեմադրության մեջ օգտագործել է աֆրիկյան ռիթմեր և «կատարողական վարպետության տեսակետից անթերի» արտիստական ուժեր: