Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնին ողջունի խոսք է հղել ՌԴ նախագահը

ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ողջունելով Մոսկվայում ընթացող Չեխովի անվան միջազգային փառատոնի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այդ ֆորումը կնպաստի ոլորտի մարդկանց մասնագիտական և բարեկամական կապերի ամրապնդմանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ըստ ՌԴ նախագահի, փառատոնն արդեն երկար ժամանակ կարևոր դերակատարություն է իրականացնում վառ, հետաքրքրական, թատրոնին անկեղծ նվիրված մարդկանց միավորելու նրանց համար ստեղծագործական երկխոսության հնարավորություններ ստեղծելու, երիտասարդ տաղանդներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Չեխովի անվան միջազգային 12-րդ փառատոնը Մոսկվայում մեկնարկել է մայիսի 13-ին և կշարունակվի ավելի քան երկու ամիս և կեզրափակվի հուլիսի 17-ին: Հանդիսատեսների դատին կհանձնվի 19 ներկայացում:
    Դիտվել է 956 անգամ