Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ գլխավոր ռեժիսորի, վատ է այն դերասանը, ով չի վստահում տիկնիկին

Տիկնիկային թատրոնում ներկայացման տիկնիկայնությունը «չափվում է ոչ թե բեմում առկա տիկնիկների քանակով այլ տիկնիկային թատրոնի հնարքներով, կերպարայնությամբ, փոխաբերություններով և խորհրդանշաններով, որոնց հիման վրա էլ ձևավորվում է մեր արվեստը»,- հարցազրույցներից մեկում նշել է Մոսկվայի Օբրացովի անվան կենտրոնական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Բորիս Կոնստանտինովը: Ըստ նրա, վատ է այն դերասանը, ով չի վստահում տիկնիկին: Նա ընդգծում է, որ տիկինիկին դեասանը պետք է տրվի ներքուստ, հոգեպես և ոչ թե ամեն կերպարի դիմագիծ ընդունելու պատրաստ դեմքով: Գլխավոր ռեժիսորը ուշադրություն է հրավիրում, այն հանգամանքի վրա որ այդ որակները նույնպես մտնում են դերասանական վապետության ներկապնակի մեջ, որն էլ պետք է համարվի նրա «անհատական հաջողությունը»:

Նա նշում է, որ տիկնիկային թատրոնի իսկական վարպետի կոչման հավակնորդ է նա, ով «բեմում խաղից բացի, մասնակցում է տիկնիկի ստեղծմանը, կարող է հորինել և գտնել երաժշտական և գեղարվեստական կերպարներ և ոչ թե նա, ով պարզապես ավարտել է ակադեմիայի կամ ուսումնարանի տիկնիկային դասընթացը»
    Դիտվել է 839 անգամ