Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորին իրենց օժանդակությունը դերասաններն արտահայտել են կիսամերկ ֆոտոսեսիայով

Ռուսաստանի Պսկով քաղաքի Ա. Ս. Պուշկինի անվան պետական ակադեմիական թատրոնի 3 դերասան ( Աննա Շուվաևան, Ժաննա Լվովան և Դենիս Զոլոտարյովը) իրենց օժանդակությունը «Բաղնիքի սպասավորը» աղմկահարույց ներկայացման ռեժիսոր Վարվառա Ֆաերին արտահայտել են անցկացնելով կիսամերկ ֆոտոսեսիա: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «svoboda.org»-ին:

Կայքը այդ ֆոտոսեսիայից տեղադրել է մի քանի լուսանկարներ, որոնցում պատկերված են լուսանկարչական սարքի առջև լոգանքի սավաններով իրենց մերկությունը ծածկած դերասանները: Այս բողոքի համար պատճառ է հանդիսացել թատրոնի ղեկավարության կողմից ռեժիսոր Ֆաերի պատրաստած բեմադրությունը հանդիսատեսներին ցուցադրելու վերաբերյալ արգելքը:

Հիշեցնենք, որ թատերախմբի անդամների մի մասի կարծիքով «Բաղնիքի սպասավորը» (ռուսերեն «Բանշչիկ») ներկայացումը վարկաբեկում է ժամանակակից ռուսական իրականությունը և բեմադրությունն արգելելու պահանջով գրավոր դիմել են ՌԴ մշակույթի նախարարությանը:

Ավելացնենք, որ ֆոտոսեսիայով հանդես եկածները այդ ներկայացման մեջ զբաղված դերասաններից են:
    Դիտվել է 929 անգամ