Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսի հետ հաղորդակցության երկու տեսակ ենթադրող մինի փառատոն

Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (МХТ-ում ) կկայանա «Ժամանակակից դերասանը ժամանակակից թատրոնում» մինի փառատոնը, որը ենթադրում է հանդիսատեսի հետ հաղորդակցության երկու տեսակ. ներկայացումների էսքիզներ՝ դրանց հաջորդող քննարկումներով և դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից մշակույթի միտումների, բեմում գոյատևելու մասին նոր ռուսական ռեժիսուրայի կողմից դերասաններին առաջարկվող այլընտրանքային միջոցների մասին: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Էսքիզները կպատրաստեն Դմիտրի Վոլկոստրելովը՝ ըստ Միշել Ուէլբեքի «Մնալ ողջ» տեքաստի (ցուցադրությունը կկայանա մայիսի 27, 28-ին՝ МХТ-ում) և Սաշա Դենիսովան՝ ըստ իր հեղինակած «Հոբը» պիեսի (ցուցադրությունը կկայանա հունիսի 1-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում):

Կինոգետ Զառա Աբդուլաևան կներկայացնի իր դասախոսությունը, որը վերնագրված է «Խաղալ ապուշ, թե լինել ապուշ»: Նա կխոսի նաև այն մասին, թե արդյո՞ք նոր կինոն ազդել է ժամանակակից թատրոնի դերասանական տեխնիկայի վրա: Դա առասպել է, թե՞ առասպել չի (կկայանա մայիսի 29-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում): Այնուհետև մշակութաբան Իրինա Կուլիկը հանդես կգա «Փերֆորմենսի կարճ պատմությամբ» ((կկայանա հունիսի 9-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում): «Տեատր» հանդեսի գլխավոր խմբագիր Մարինա Դավիդովան իր դասախոսությունը նվիրել է պրոֆեսիոնալ դերասաններին բեմում շրջանցելու կամ առանց մարդկանց «յոլա գնալու»ռեժիսորների փորձերին: Ո՞ րն է ժամանակակից թատրոնում դերասանի «դերը» և արդյո՞ք այն կմնա առաջատարը: Այդ մասին է հունիսի 14-ին կայանալիք դասախոսությունը, որը նույնպես կկայանա МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում:

Դասախոսությունները կեզրափակի Պավել Ռուդնևը: Նա իր խոսքը նվիրել է «Վավերագրական թատրոնի էթիկային և թատերական ասկետիզմին»: Կարողացե՞լ է արդյոք ժամանակակից թատրոնը մշակել իր ներսում նյութի, հանդիսատեսի, ինքն իր հետ գործելու բարոյագիտական սկզբունքներ: Ի՞նչ կերպ է թատրոնի մասին հետմոդեռնիստական լայնակի պատկերացման ծիրում գոյատևում թատերական ասկետիզմի, ինքնավերահսկողության և ինքնասահմանափակման շարժումը: Այդ մասին դասախոսությունը կկայանա հունիսի 22-ին:

Թատերական փառատոնի առաջին կեսի գլխավոր իրադարձությունը կդառնա Կոնստանտին Բոգոմոլովի վարպետաց դասը, որը կրում է «Ժամանակակից դերասանը ժամանակակից բեմում» վերնագիրը:

Թատրոնը որպես վերհուշ:

Ոչ բնակեցում և ոչ խորասուզում: Խոնհարում արարչին:

Մահվան ապածիսականացում և թատրոնի ապածիսականացում:

Մշակույթում կատարվող գործընթացների և դերասանառեժիսորական տեխնոլոգիայի փոխկապակցվածություն:

Հրաժարում «դերի կառուցում զարգացում, մոտիվացում, իրադարձություն, խնդիր» հին կատեգորիաներից:

Տեքստով աշխատելու միջոց:

Ներկայացումը որպես խոռոչային կառուցվածք:

Առանց իմաստների թատրոն:

«Զրոյական դիրք» և դահլիճի ուշադրությունը պահելու սկզբունքները:

Դատարկությունը և լռությունը թատրոնում:

Հանդիսատեսը որպես ներկայացման ստեղծող:

Դահլիճի անմիասնականությունն ընդդեմ դահլիճի միավորման: Տեսարանների երկու տիպ: Կուլեշովի էֆեկտը թատրոնում:

«Տոտալ խաղի» սկզբունքը և «ներդերասանական մոնտաժ»:

Դերասանի խաղը և ենթատեքստը: Դերասանը և դահլիճը. Հրաժարում իշխանությունից:

Մասնագիտության ձեռքբերում՝ մասնագիտությունից հրաժարում:

Այս ամենը Կոնստանտին Բոգոմոլովը կմեկնաբանի հունիսի 1-ին՝ МХТ-ի-ի արվեստանոցներում: Ավելացնենք, որ այս ուսումնակրթական փառատոնին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն zritel@mxat.ru. Էլ. հասցեով:
    Դիտվել է 963 անգամ