Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրավորանք չի, ոչ էլ ծաղրալից մականուն, դա բժշկական ախտորոշում է

Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում շուտով հանդիսատեսի դատին կներկայացվի ռուսալեզու պիեսների միջև 2014 թ.-ին անցկացված «Գործող անձինք» ավանդական միջազգային մրցանակաբաշխությունում լավագույնը ճանաչված 10 աշխատանքներից մեկը՝ Վլադիմիր Լիդսկու «Հիմարիկը և ԶԷԿ-ը»:: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Պիեսը կամ իրավիճակների կատակերգություն է, կամ՝ մելոդրամա:

Սկզբում ծիծաղելի է: Հետո շատ տխուր: Կինը հիմարիկ է այդ խոսքի լավ իմաստով: Դա վիրավորանք չի, ոչ էլ ծաղրալից մականուն, դա բժշկական ախտորոշում է: Բանն այն է, որ նա վթարի ժամանակ գլուխը վնասել է և... դարձել հիմարիկ: Իսկ մինչ ճակատագրական վթարը, նա խելացի էր, նույնիսկ շատ խելացի... Սովորում էր համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Իսկ հիմա, ողջ խելքը գոլորշիացել է ինչ-որ տեղ: Չի մնացել նաև հիշողություն և կյանքի դեպքերը վերլուծելու կարողություն: Սակայն, նրա մեջ մնացել է մեն միակ առողջ ձգտում՝ սիրելու և սիրվելու ցանկություն: Տղամարդը տակավին վերջերս բանտից ազատված ԶԷԿ է, ում համար գողություն կատարելը սովորության է վերածվել: Հանդիպելով հիմարիկին՝ ԶԷԿ-ը որոշում է թալանել նրան, թեև վերջինս, ըստ էության, չունի այնպիսի մի բան, որ արժանի լինի թալանչու ուշադրությանը: Կինն ապրում է հավաքարարի աշխատավարձով, նրա ունեցած միակ արժեքվորը ճաշի արծաթե սպասքն ու ինչ-որ մի նկար է, որ մնացել են ճակատագրական վթարի ժամանակ զոհված նրա ծնողներից:

Պիեսի մեջ սկզբում ամեն ինչ դեպի հանցագործությունն է տանում: Սակայն հաճախ է պատահում, երբ պլանավորում ես մի բան, սակայն դուրս է գալիս բոլորովի մեկ այլ բան...

Այս բեմադրությունը «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի սեպտեմբերի 17-ին:

«Գործող անձինք» խորագիրն ստացած դրամատուրգիայի ավանդական միջազգային մրցանակաբաշխությունը «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնն առաջին անգամ անցկացրել է 2003 թ.-ին: Դրանից հետո այն տեղի է ունենում ավանդաբար՝ ամեն տարի: Լավագույն ճանաչված 10 պիեսները հրատարակվում են ժողովածուով, նաև բեմականացվում:

Մրցույթի հիմնադիրներն են «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը, Ռուսաստանի մշակույթի պետական գրադարանը, «Մշակույթ» ռադիոն և «Ժամանակակից դրամատուրգիա» հանդեսը:
    Դիտվել է 951 անգամ