Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը կրկին զրկվել է շենքից և գնելու համար փնտրում է հարմար մի կառույց

Մոսկվայի «Տեատր. Դոկ» թատրոնը կրկին փոխել է իր շենքն ու հասցեն և, ինչպես տեղեկացրել է ոչ պետական մշակութային այդ հաստատության տնօրեն Ելենա Գրեմինան «հունիսի 23-ից հանդես կգա արդեն նոր շենքում»: Նրա ասելով, Ռուսաստանի մայրաքաղաքի Մալի Կազյոննի փակուղում իրենք արդեն վարձակալել են երկու դահլիճ: Այդ մասին «Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ընթացիկ տարվա մայիսին «Տեատր. Դոկ»-ը շենքից զրկվեց տարածքի տիրոջ կողմից երկկողմանի պայմանագիրը չեղյալ հայտարարելու պատճառով: Նշենք, որ դրանից առաջ, 2014 թ.-ի դեկտեմբերին թատրոնին դուրս էին արել դրա նախորդ վաձակալված շինությունից: Այդ անգամ էլ սեփականատերերը իրենց անբարյացկամությունը հիմնավորել էին այն հանգամանքով, որ «Տեատր. Դոկ»-ը խախտել վարձակալության կանոնները:

Գրեմինան հայտարարել է, որ հիմա թատրոնի ղեկավարությունը շենք է փնտրում գնելու համար: «Մենք հիմա դիտարկում ենք շենք գնելու տարբերակը, որպեսզի մեզ, ի վերջո, չկարողանան դուրս անել»:

«Տեատր. Դոկ»-ը հիմնադրվել է 2002 թ.-ին՝ մի քանի դրամատուրգների կողմից և ներկայանում է, որպես ոչ պետական, ոչ առևտրային, անկախ կոլեկտիվ նախագիծ:
    Դիտվել է 1154 անգամ