Վախճանվել է հայ թատրոնի ավագագույն արտիստուհի Սերիկ ՇեկոյանըԿյանքի 91-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է հայ թատրոնի ավագագույն արտիստուհիներից մեկը՝ Սերիկ Շեկոյանը: Այդ մասին Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Սերիկ Շեկոյանը 20-րդ դարի երկրորդ կեսի այն հզոր դերասանուհիներից մեկն է ում անունը հիշատակվում է հայ թատերական արվեստի այնպիսի ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են՝ Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ժաննա Թովմասյանը, Լենա Փաշինյանը, Էմմա Ստեփանյանը և այլք:
Սերիկ Շեկոյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 27-ին, Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան: 1945-ից աշխատել է Թբիլիսիի պետական հայկական թատրոնում` որպես դերասանուհի: Մի կարճ շրջան իր ստեղծագործական կենսագրությունը հյուսել է Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի:
Բազմաժանր դերասանուհի էր Սերիկ Շեկոյանը, որի բեմական շատ կերպավորումներ աչքի էին ընկնում խոր դրամատիզմով, ընդգծված ինտելեկտուալիզմով: Նա հանդես է եկել բնութագրական և դրամատիկական այնպիսի դերերով, որոնք հայ թատրոնի դիմասրահը հարստացրել են ՝ պայքարող, ուժեղ, կամային հատկանիշնոերով օժտված կնոջ մի նոր նախատիպով:
Սերիկ Շեկոյանը 1962թ.-ին արժանացել է Խորհրդային Հայաստանի վաստակավոր, իսկ 1983 թ.-ին Խորհրդային Վրաստանի ժողովրդական արտիստուհու կոչման: Նշանավոր դերասանուհին հանդես է եկել տասնյակ դեերերով, որոնցից հիշատակելի են, օրինակ, Սոնան` Շիրվանզադեի «Չար ոգի», Աշխենը` ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի, Մարթան` Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Սալոմեն` Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Ֆիլումենան` դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Դեզդեմոնան՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո» պիեսներում և այլն:
Սերիկ Շեկոյանը մինչև կյանքի վերջին օրերը մնացել է որպես Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատերախմբի լիիրավ անդամ և իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել է այդ մշակութային օջախի դրամատիկական ստուդիայի սաներին:
Արտիստուհին կհուղարկավորվի Թբիլիսիի Խոջիվանքի հայոց գերեզմանատանը, ուր հայոց մեծերի՝ Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի կողքին հանգչում է նաև նրա ամուսնու՝ Վրաստանի ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանի շիրիմը: