Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է «Թատրոն X» 8-րդ հանրապետական փառատոնը

06.16.2015


Նախօրեին՝ հունիսի 15-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում կայացած «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով մեկնարկել է «Թատրոն X» 8-րդ հանրապետական փառատոնը:

Փառատոնի հրապարակված ծրագրի համաձայն ներկայացումները կցուցադրվեն Երևանի, Գյումրիի և Վանաձարի բեմահարթակներում: Ընդհանուր առմամբ հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի 15 ներկայացում:

Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա ավանդական միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
    Դիտվել է 847 անգամ