Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկացում՝ նվիրված հայ և հույն ժողովուրդների համատեղ հերոսական անցյալին

09.09.2015

Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա թատերական երեկո՝ նվիրված երկրորդ աշխահամարտի տարիներին և Հունաստանի Ազգային Դիմադրության հերոսներին:

Նիկիայի շրջանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկավող միջոցառմանը մասնակցում է նաև հունահայ գաղութի հասարականան գործիչ և արվեստագետ Հայկ Գասանճյանը: Այդ մասին «taglur.am»-ին տեղեկացնում են Աթենքի «Հայաստան» լրատու ցանցից:

Ներկայացումը, որ կրում է «Հարգանք զոհերին և Ազգաին դիմադրության հերոսներին» անվանումը, անդրադառնում է այդ ահեղ գոտեմարտի հույն ու հայ հերոսներին, հիշում նրանց կյանքի առանձին դրվագներ, վերընթերցում երկու եղբայր ժողովուրդների միջև վառ պահվող հավատարմության տարեգրությունը:
    Դիտվել է 856 անգամ