Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական փառատոն քաղաքի տոնի պատվին

09.18.2015



Հայաստանի երիտասարդ քաղաքներից մեկի՝ Աբովյանի հիմնադրման հերթական տարելիցի տոնակատարությունների շրջանակում Հոկտեմբերի 5-11-ին կկայանա թատերական փառատոն:

Միջոցառման ընթացքում քաղաքի թատերասերները հնարավորություն կունենան անվճար դիտել Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պետական Համազգային, Պատանի հանդիսատեսի, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Աբովյանի տիկնիկային և քաղաքային թատրոնների մեկական ներկայացումներ: Նշենք որ փառատոնի բացման ժամանակ, Աբովյանի քաղաքային թատրոնին կից հրապարակում, հանդես կգա Երևանի մնջախաղի պետական թատրոնը:

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:

1963թ.-ին Հայաստանի քարտեզի վրա հայտնված երիտասարդ Աբովյան քաղաքի հիմնադրման տոնակատարություններն անցկացվում են 2000թ.-ից:

2015թ.-ի ավանդական տոնակատարության շրջանակներում տեղի ունենալիք թատերական փառատոնի նախաձեռնողներն են ՀԹԳՄ-ն և Աբովյանի քաղաքապետարանը:
    Դիտվել է 822 անգամ