Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խվորովստովսկին, ում մոտ ուղեղի ուռուցք են հայտնաբերել, վերադարձել է բեմ

09.27.2015


Ռուսաստանցի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ մի քանի ամիս առաջ բժիշկները ուղեղի ուռուցք էին հայտնաբերել, բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է բեմ: Այդ մասին «Ռոսսիա-24» հեռուստաալիքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Երգիչը օրերս համերգով հանդես է եկել Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում: Նա և ներկայացրել է Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի գլխավոր հերոսին: Ներկայացման մեջ հանդես է եկել նաև ռուսաստանցի մեկ այլ նշանավոր օպերային աստղ՝ Աննա Նետրեբկոն:

Նշենք, որ երգիչը եկող շաբաթ կվերադառնա Լոնդոն և կշարունակի բուժման կուրսը:
    Դիտվել է 856 անգամ