Վլադիմիր Պուտինը հոբելյանի առթիվ շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին10.03.2015
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին նրա 80-ամյակի կապակցությամբ : Այդ մասին Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Դուք իրավամբ համարվում եք հայրենական մշակույթի հենասյուներից մեկը: Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրը, և կինեմատոգրաֆիայում և թատերական բեմահարթակում, Դուք ապրել և զգացել եք: Յուրաքանչյուր բնավորություն բացահայտվել է խորությամբ և իսկական վարպետի ու արարողի նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր էլ Դուք ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերում, ղեկավարում եք տաղանդավոր համախոհների կոլեկտիվ»,- նշել է իր շնորհավորանքի ուղերձում Ռուսաստանի նախագահը:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թ.-ի հոկտեմբերի 3-ին Երևանում: Նա նկարահանվել ռուսաստանցի և այլ երկրների ռեժիսորների թողարկած բազմաթիվ ֆիլմերում: Առանձնակի ցանկ են կազմում Արմեն Ջիգարխանյանի դերակատարումները հայկական կինոժապավեններում: Մոսկվայում այսօր պահանջարկ վայելող մշակութային օջախներից մեկը « Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնն» է, որտեղ հանդես են գալիս ռուսական բեմի ճանաչված շատ դեմքեր: Ընդհանրապես, մեծանուն վարպետը նկարահանվել և բեմում մարմնավորել է մոտ 250 կերպար: Նրա անունը գրանցված է Գինեսի գրքում, որպես ամենաշատ նկարահանվող ռուսաստանցի դերասանը:
Նրա բազմաթիվ կոչումներին ու պարգևներին 2015 թ.-ին ավելացավ նաև ռուսական թատերական աշխարհի ամենապատվավոր մրցանակը՝ «Ոսկե դիմակը»՝ «թատերական արվեստում կատարած նշանակալից ներդրման համար»: