Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատրոնի խնդիրը

10.06.2015


Ժամանակակից թատրոնի խնդիրներն այսօր փոխվել են, որովհետև ժամանակն է փոխվել:

«21-րդ դար. Նոր տեխնալոգիաներ, համացանց՝ աշխարհը դարձել է վիրտուալ»,- նշել է Մոսկվայի «Մեյերհոլդ» կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Ըստ նրա թատրոնն այսօր մարդկանց անվերջանալի օն-լայն հաղորդակցման համար այլընտրանք է: Այլընտրանք է այն վիրտուալությանը, որի մեջ հայտնվել ու ապրում է ժամանակակից մարդը:

«Այդ իսկ պատճառով թատրոնն ամեն անգամ դառնում է իրադարձություն, այցելում ես ու կարծես ճեղքելով անցնում ես զանազան սարքերից ձևավորված շերտի միջով: Մի կողմ ես նետում դրանք մեկ ուկես կամ երեք ժամ և վերածվում բոլորովին այլ տարածության մասի»,- նշում է Ռիժակովը:

Նա կարծում է, որ հենց դրա համար էլ կարևոր է, թե ինչպես է կազմակերպվում թատերական այդ տարածությունը, ինչպե՞ս է կազմակերպվում և ընթանում զրույցը հանդիսատեսի հետ: Հենց դա էլ նոր թատրոնի խնդիրն է:

«Բնական է, նրա (թատրոնի-խմբ.) գլխավոր բովանդակային մասը, միևնույնն է, զրույցն է մարդու մասին: Սակայն, ճեղքել-հասնելը նրան դառնում է ավելի ու ավելի բարդ: Աշխարհը հարստացել է մեծ քանակության հարմարանքներով, որոնք ավելի ու ավելի են փակում մարդուն ինքն իրենից»,- ավելացրել է Վիկտոր Ռիժակովը:
    Դիտվել է 806 անգամ