Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրահայի ազգային թատրոնը սկսել է զբաղվել մեղվաբուծությամբ

10.07.2015


Չեխիայի մայրաքաղաքի Ազգային թատրոնը միացել է քաղաքային մեղվաբուծության ֆենոմենին և մի քանի մեղվափեթակ է տեղադրել թատրոնի դեկորացիաների պահեստում: Այդ մասին «magazin.ceskenoviny.cz»-ի տղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Առաջիկայում մեղվափեթակները կտեղափոխվեն թատրոնի պատմական շենք, որն առայժմ փակ է վերակառուցման աշխատանքների պատճառով: Բայց եկող տարի թատրոնի մեղվաբույծները խոստանում են հանդիսատեսներին ներկայացնել իրենց «ազգային մեղրը»:

Մեղվափեթակները տանիքներին սովորական բան են շատ հաստատությունների, հյուրանոցների և թատրոնների համար, ասել է Ազգային թատրոնի մամլո քարտուղար Թոմաս Ստանեկը: Մեղվափեթակները դեկորացիաների պահեստում են մնալու միայն առաջիկա ձմռանը, դրանից հետո բոլոր մեղվաընտանիքները կտեղադրվեն գետի ափին գտնվող թատրոնի տանիքին:

Մեղվաբույծները, ում թատրոնը դիմել էր խորհրդատվության համար, նշում են, որ թատրոնը գտնվում է բուսաբանական այգուց ոչ շատ հեռու: Այնտեղ կան բազմաթիվ ծաղիկներ, որոնց մեջ մեղուները կգտնեն իրենց անհրաժեշտ նեկտարը: Ըստ մասնագետների, ավելի շուտ մեղվափեթակները պետք է տեղադրվեն ոչ թե թատրոնի շատ բարձր և քամոտ տանիքին, այլ դեպի հրապարակ նայող պատշգամբներից մեկում:

Չեխիայում այսօր կա 50 հազար մեղվապահ: Պրահայում մեղվաբուծությամբ զբաղվում է մի քանի հարյուր մարդ: Մի մեղվաբուծական օջախ էլ գործում է Պրահայի ամրոցում, որտեղ արտադրված մեղրը մատուցվում է երկրի նախագահին
    Դիտվել է 848 անգամ