Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործարարը նոր թատրոն կկառուցի ռեժիսորի համար

10.08.2015


Մոսկվայի նշանավոր «ԶԻԼ» գործարանի տարածքում մինչև 2019 թ.-ն կկառուցվի թատրոն, որը կգլխավորի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mosday.ru»-ին:

Թատրոնի շենքի ճարտարապետական լուծման կոնցեպցիան առաջարկում է նաև թափանցիկ պատ, որը հնարավորություն կտա փողոցից նայել բեմում կատարվող գործողություններին:

Թատրոնի շինարարությունը պետք է իրականացնի «Լենինգրադի շինարարական-վերականգնողական խումբը», որի գլխավոր տնօրեն Անդրեյ Մոլչանովը հանդիսանում է Կոնստանտին Բոգոմոլովի արվեստի անդավաճան երկրպագուն: Նա այդ թատրոնը կյանքի կոչելու համար իր բոլոր հաշվարկները բխեցնում է ժամանակակից ռուսական թատերական արվեստում ոչ միանշանակ ընկալվող, սակայն մեծ պահանջարկ վայելող ռեժիսորից: Մոլչանովը հույս ունի, որ այդ նոր թատերական հարթակը կվերածվի «նոր «Սովրեմեննիկի»»: Ինքը Կոնստանտին Բոգոմոլովը և նրա կինը՝ Դարյա Մորոզը այս տեղեկատվությունը հաստատել են իրենց Facebook- էջում:

Իսկ առայժմ Կոնստանտին Բոգոմոլովը ավարտին է հասցնում «Մուշկետյորներ: Ասք: Առաջին մաս:» աշխատանքը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Իգոր Միրկուրբանովը, Սերգեյ Չանիշվիլին, Մարինա Զուդինան, Իրինա Միրեշնիչենկոն: Այս ներկայացման պրեմիերայից առաջ ցուցադրությունները նախատեսված են հոկտեմբերի 30-ին և 31-ին:
    Դիտվել է 795 անգամ