Թատերական քննադատների կարծիքով ներկայացումը շշմեցուցիչ տպավորություն է թողնում10.09.2015
Մոսկվայում ընթացող «Տերիտորիա» թատերական միջազգային փառատոնում ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը կցուցադրի Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնում բեմադրված չեխովյան «Երեք քույրերը»: Նշենք, որ Կուլյաբինի անունը չափազանց լայն տարածում ստացավ այն բանից հետո, երբ մեծ աղմուկ առաջացավ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում նրա ներկայացրած վագներյան «Թանհեյզեր» օպերայի շուրջ:
Հայտնի է, որ չեխովյան ներկայացման վրա Կուլյաբինն աշխատում է, արդեն, ավելի քան 1,5 տարի: Այս ներկայացումն առանձնահատուկ է այն բանով, որ հերոսները միմյանց հետ հաղորդակցվում են ժեստերով, իսկ գործողությունները տեղափոխվել են մեր օրեր: Ժեստերի լեզուն չիմացող հանդիսատեսների համար տեքստը մատուցվում է սուբտիտրերով:
Ներկայացումը, ինչպես Չեխովի մոտ, բաղկացած է 4 գործողությունից, ունի 3 ընդիմիջում և շարունակվում է մոտ 4 ժամ:
Ըստ թատերական քննադատների ներկայացումը շշմեցուցիչ տպավորություն է թողնում:
«Երեք քույրերը» Կուլյաբինի իրականացրած առաջին բեմադրությունն է «Կրասնի ֆակել» թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում: Այստեղ նա մինչ այդ բեմադրել է նաև ռուս և համաշխարհային դասականների մի շարք աշխատանքներ, որոնցից պուշկինյան «Օնեգին»-ը անցյալ տարի արժանացել է ռուսական ազգային թատերական մրցույթի՝ «Ոսկե դիմակ»-ի ժյուրիի մրցանակին:
«Տերիտորիա» թատերական միջազգային փառատոնը Մոսկվայում մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և կավարտվի վաղը՝ հոկտեմբերի 10-ին: Այն այս տարի նշում է իր 10-ամյակը: