Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայկական տիկնիկային թատրոնը Սախալինում ներկայացրել է կոլումբացի գրողի ստեղծագործությունը

10.15.2015

Ռուսաստանի հեռավոր արևելյան սահմանագծում գտնվող Սախալին կղզում հոկտեմբերի 7-ից 16-ը անցկացվող տիկնիկային թատրոնների 3-րդ միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացրել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը:

«Հրաշքների կղզում» անունը կրող այդ միջոցառման ժամանակ հայ արտիստները ցուցադրել են ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Հսկայական թևերով շատ ծեր մարդը» բեմադրությունը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն ստեղծագործության: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «citysakh.ru»-ին:

Բեմադրությունը, որտեղ խոսքեր չեն հնչում, շնորհիվ նյութի մատուցման հետաքրքիր և անսպասելի լուծումների, ընդունվել է մեծ ջերմությամբ:

Ռուսաստանում 2015-ին հայտարարված գրականության տարվա շրջանակներում անցկացվող «Հրաշքների կղզում» սախալինյան թատերական փառատոնին Հայաստանից բացի մասնակցում են թատերական կոլեկտիվներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Բելոռուսից և Ռուսաստանից:
    Դիտվել է 852 անգամ