Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ թատերական գործիչների գրաքննությունը գոյություն ունի, արդեն, առնվազն մեկ տարի

10.19.2015


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թատերական գործիչները որոշել են ստեղծել «խավարամոլներից» պաշտպանվելու ասոցիացիա: Այդ մասին «rosbalt.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս նախաձեռնությունը սատարողների մեջ են Պետերբուրգի Ալեքսանդրինյան և Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Վալերի Ֆոկինը և Անդրեյ Մոգուչին:

Նրանք առաջարկում են մի կողմ դնել ստեղծագործական միջավայրերում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները, «ձախեր և աջեր, մերոնք և նրանք կոշտ բաժանումները»: Ըստ նրանց «գաղափարայնացման համակարգը եկել է, այն գոյություն ունի» և անիմաստ է խոսել այն մասին, որ «գալիս է գրաքննությունը», որը, նրանց կարծիքով, նվազագույնը, գոյություն ունի , արդեն, մեկ տարի:

«Եթե մենք միասնական չլինենք, ապա բոլորս կգնանք դեպի մեկ դարպաս»,- ասել է Վալերի Ֆոկինը:

«Թատերական հասարակությունը պետք է ընթանա ժամանակակից արվեստի օրինակով, որտեղ բոլորը կարողացել են լավ միավորվել: Հակառակ դեպքում սկզբում կկորչեն փոքր թատրոնները, հետո համեմատաբար մեծերը, իսկ հետո էլ՝ մարազմը կհասնի Մեծ դրամատիկական թատրոնին»,- իր կարծիքն է հայտնել կինոռեժիսոր Ալեքսանդր Գերման-կրտսերը:

Այն պայմաններում, երբ գեղագիտական հարցերը որոշում են եկեղեցական և կազակական վարչությունները, դատավորները և չինովնիկները, առաջացել է անհրաժեշտություն համատեղ ջանքերով պաշտպանել ստեղծագործելու ազատությունը:
    Դիտվել է 909 անգամ