Թատերական քննադատները պահանջել են լուծարել մրցութային խորհուրդը10.19.2015
Ռուսաստանի 12 քաղաքներից 93 թատերական քննադատներ «Ոսկե դիմակ» փառատոնի և մրցույթի փորձագիտական խորհուրդը ցրելու առաջարկությամբ դիմել են երկրի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինին: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Կարծում ենք աննախադեպ ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն աննախադեպ՝ «Ոսկե դիմակի» վերջերս հավաքված փորձագիտական խորհուրդը լուծարելու միջոցով»,- ասված է փորձագետների նամակում:
Մեկնաբանելով այդ գրությունը՝ «Ոսկե դիմակ»-ի նախագահ Գեորգի Տարատորկինը կոչ է արել չչափազանցնել այն և դրա շուրջ աղմուկ չբարձրացնել: «Դա աշխատանքային պահ է և այս հարցով իմ կողմից որևէ մեկնաբանություն չի կարող լինել»,- ասել է Տարատորկինը:
Նշենք, որ նամակի տակ ստորագրած թատերական քննադատները կարծում են, որ «Ոսկե դիմակը» հայտնվել է ճգնաժամում՝ փորձագիտական խորհրդի ընտրության անկատար մեխանիզմի, ինչպես նաև երկրի մշակույթի նախարարության միջամտության և թատերական համայնքի հետ քննարկում չանցկացնելու հետևանքով: Ստեղծված արտակարգ իրավիճակը պարզաբանելու և դրանից դուրս գալու ուղիները որոշելու համար քննադատները պահանջում են հրավիրել ՌԴ թատերական միության քարտուղարության արտակարգ նիստ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Ոսկե դիմակ» փառատոնին և մրցույթին մասնակցելուց հրաժարվել են Ռուսաստանի թատերական աշխարհի երկու ակնառու ներկայացուցիչներ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և Կոնստանտին Բոգոմոլովը, ովքեր չեն հավատում ՌԴ-ի թատերական ազգային մրցույթն ու փառատոնը անցկացնելու նպատակով ձևավորված խորհրուդի օբյեկտիվությանը: