Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անկախ թատերական քննադատները կստեղծեն իրենց ասսոցիացիան

10.22.2015


Ռուսաստանցի անկախ թատերական քննադատները փորձում են միավորվել մեկ ասսոցիացիայում: Այս խնդիրը իրականացվելու լուրջ հայտ է ներկայացնում հատկապես «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխության շուրջ ծագաց աղմուկի և ազդեցության ներքո:

Ստեղծվելիք կառույցը նպատակ ունի իր շուրջ համախմբել սեփական գործի իսկական պրոֆեսիոնալներին՝ թատրոնի մասին ակտիվորեն հանդես եկող քննադատներին: Այն նաև ձգտելու է օժանդակել և նպաստել ժամանակակից բեմարվեստի և ոլորտում անկախ փորձագիտական գործունեության զարգացմանը:

Ասոցիացիայի ստեղծման գործին իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 100 մարդ, որը կազմում է Ռուսաստանում ապրող և գործող թատերական քննադատների ճնշող մեծամասնությունը: Ընդ որում թատրոնի հետ կապված նոր կազմակերպության «հարկի» տակ են հավաքվել գաղափարական և գեղարվեստական հայացքներով միմյանցից շատ տարբեր մասնագետներ:

Ասսցիացիայի մեկ այլ նպատակն էլ այն է, որ այն երկխոսություն պետք է սկսի թատերական գործընթացի բոլոր մասնակիցների հետ: Մոտակա օրերին այս գործի նախաձեռնողները կհրապարակեն նոր կառույցի կանոնադրության նախագիծը:
    Դիտվել է 893 անգամ