Ա. Ջիգարխանյան. «Ես գիտեմ, թե որքան դժվար է բեմի վրա խաղալ սեր»10.24.2015
Երբ լրացավ նրա 80-ամյակը, թվում էր ծնծղաների ձայներն ու շնորհավորանքները պետք է հեղեղին նրան և այն միջավայրը, որտեղ նա որոշել էր դիմավորել իր հոբելյանը: Սակայն ամեն ինչ շատ ավելի անսպասելի ու փիլիսոփայական երանգներ ստացավ, քանի որ Արմեն Ջիգարխանյանը իր 80-ամյակի օրը (2015թ.-ի հոկտեմբերի 3-ը) անջատեց իր տան հեռախոսները: Իսկ մինչ այդ էլ, նախապես հայտարարել էր, որ չի ընդունելու նվերներ, քանի որ նվերներ ստանալ չի սիրում:
Ինչևէ: Հաշվարկի մեջ մտավ նրա տարիքի 8-րդ տասնամյակը: Նա դա ընդունեց որպես ամենասովորական օր, որովհետև Արմեն Ջիգարխանյանը, թեև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, բայց ծաղկառատությանն ու պաթոսին, առիթի դեպքում, նախընտրում է ճշմարտությունը և միայն ճշմարտությունը: Նույնիսկ, եթե այդ ճշմարտությունն այնքան էլ գեղեցիկ չի կամ հենց իր օգտին չի:
Մոսկվայի հայկական ռեստորանում «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի աշխատակցուհի Մարինա Ռայկինան հանդիպել է սիրված արտիստին և զրուցել նրա հետ: «Թագլուրը» իր ընթերցողներին է ներկայացնում այդ յուրահատուկ, չափից դուրս անկեղծ և ուսանելի երկխոսությունը՝ աննշան կրճատումներով:
Հարց – Արմեն Բորիսովիչ, Դուք, այսքան տարի ապրում եք Մոսկվայում ու Ձեզ հա՞ յ եք զգում:
Պատասխան – Զգում եմ և գիտե՞ս ինչպես: Կարողանում եմ վիրավորվել: Վիրավորանքն այն է, երբ քեզ խոցում է ոչ լուրջ մի բան: Իսկ ես այլ կերպ էի մտածում մեր հարաբերությունների մասին: Երբեմն ես բռնկուն եմ, երբեմն՝ ոչ: Գիտե՞ս, ես ի՞նչ շատ կարևոր բան եմ մտածում: Դա ձգտելն է հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը: Հիմա մեր զրույցը կլինի ուտելու մասին: Այստեղ ամեն ինչ շատ համեղ է: Դու խորոված, թե՞ ձուկ ես ուզում...
Հարց – Պանրով կարկանդակ: Ի դեպ, իսկ Դուք կարողանու՞մ եք ինչ-որ բան պատրաստել: Մի քանի ֆիլմերում Դուք այնքան ճարպիկ եք դա անում, որ տպավորություն է ստացվում, որ խոհանոցի մեծ վարպետ եք:
Պատասխան – Ոչ, բոլորովին չեմ կարողանում պատրաստել: Ի՞նչ անենք, որ ես Կովկասցի եմ: Կովկասցի ժողովուրդը սպառող է: Մեր մոտ կանայք են պատրաստում և տղամարդկանց հետ նույն սենյակում չեն նստում: «Դատարկ բաներով մի զբաղվիր»,- սովորեցնում էր մայրս:
Հարց - Իսկ մենք նստած ենք և լավ ենք նստած Արմեն Բորիսովիչ: Ի՞նչ է Ձեր համար հաջողությունը: Գտնել ապակե շիշ մեջին՝ անսկզբունք ջի՞ն: Հանդիպել իր ռեժիսորի՞ն կամ գեղեցիկ սեռի ներկայացուցչի՞ն, միակին և ամբողջ կյանքի համա՞ր:
Պատասխան - Չգիտեմ: Կարծում եմ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպե՞ս ինքներս մեզ կհամոզենք՝ ոչ միայն հաջողության, այլ ցանկացած գործի համար: Այսինքն, ես պետք է ինձ համոզեմ, որ այ սա եմ ցանկանում, և այդ ժամանակ կձգտեմ դեպի այն:
Հարց - Իսկ շատ տարիներ առաջ համոզե՞լ եք ինքներդ Ձեզ. «Ցանկանում եմ Երևանից գնալ Մոսկվա և այն նվաճել»:
Պատասխան – Նվաճել չի կարելի, դա հիմարություն է: Ես պարզապես ցանկացա գալ Մոսկվա: Եվ ահա իմ մայրը (իսկ ես շատ փայլուն մայր ունեի) ամեն անգամ, երբ վերադառնում էր Մոսկվայից, իմ համար բերում էր թատերական փոքրիկ ազդագրեր: Ես քեզ պատմե՞լ եմ, թե ինչպե՞ս եմ եկել ընդունվելու Թատերական արվեստի պետական ինստիտուտ: Ո՞չ: Ի՞նչ ես ասում, վայ իմ մայրիկ... Իսկ ես եկել էի լրիվ մարտական պատրաստակամությամբ. Մայրս իմ համար կապել-կապկպել էր ներքնակ, անկողին, մթերք և ինքն էլ իմ հետ եկավ: Մրցույթում ես կարդացի մենախոսություն: Նեզնամովին՝ Օստրովսկուց: («Անմեղ մեղավորները» պիեսից): Եվ ինչ-որ մարդ հանձնաժողովից (հիշում եմ, որ նա, չգիտես թե ինչու թենիսի ռակետով էր) հետո ինձ ասաց. «Իսկ ինչու՞ եք դուք այստեղ հասել: Ինչու՞ չեք Երևանում գնում թատերական ինստիտուտ՝ այն շատ հինալի է»: Եվ ես վերադարձա Երևան, այնտեղ հանդիպեցի իմ մեծ մանկավարժին՝ Գուլակյանին: Իսկ եթե չվերադառնայի... Ո՞վ գիտի, ի՞նչ կլիներ...
Հարց – Դուք մամայի բալա՞ եք եղել:
Պատասխան - Այդպես անվանենք:
Հարց – Երես առա՞ծ, սիրված...
Պատասխան – Ոչ: Նա խելքով էր և շատ սրամիտ, որովհետև, երբ հանկարծ «փսլինք էի թափում» նա անմիջապես ասում էր. «Քեզ ճիշտ չես պահում»: Եվ ես դա նրանից սովորեցի՝ լաց չլինել և փսլինք չթափել: Եվ էլի մի բան, նա ինձ սովորեցրեց շատ կարևոր բան. «Եթե մենք հյուր ենք գնում, իսկ դու ուզում ես զուգարան գնալ, մի ամաչիր, հարցրու. «Որտե՞ղ է ձեր զուգարանը»: Եթե ուտել ես ուզում, ասա. «Կարելի՞ է, որ ես ուտեմ»: Բայց ոչ այն, որ երբ քեզ առաջարկում են ուտել, իսկ դու. «Ոչ, շնորհակալություն, և կալյա-բալյա... »: Հետո սպասում ես ու փսլինքդ ես կուլ տալիս: Դատարկ բաներով մի զբաղվիր, սովորեցնում էր մայրս:
Հարց - Գիտե՞ք, Արմեն Բորիսովիչ, Ձեզ փոքր չեմ պատկերացնում: Ինչպիսի՞ն եք Դուք եղել:
Պատասխան - Այ, այսքան մեծ, ուղղաձիգ ձգված գլխով: Ես մեծ գլուխ ունեմ, ես խելքով եմ: Ինչպես այն անեկդոտում. «Մեզ թվում է, որ Լենինը մեծ գլուխ ունի, այդ իսկ պատճառով էլ՝ նա խելքով է»: Իրականում նա հիմար է, ըստ իմ ճաշակի:
Հարց- Իսկ իմ կարծիքով անսիրտ, դաժան մարդ: Ահա, թե ով ուներ արյունոտ իշխանություն՝ մարդկությանը երջանկացնելու բարի մտադրությունների կողքին: Սակայն խոսքը նրա մասին չի: Դուք մանկության տարիներին եղել եք համարձակ, թե՞ վախկոտ երեխա:
Պատասխան- Ես կոնֆլիկտային երեխա չէի: Ես հիմա էլ կոնֆլիկտ չեմ սիրում: Բայց, դրա հետ միաժամանակ, ես մեծացել եմ փողոցում: Անհնար էր ամբողջ օրը նստել տանը, որովհետև մայրս առավոտյան շուտ գնում էր աշխատանքի: Նա աշխատում էր հանրապետության նախարարների խորհրդում՝ սկզբում տեքստեր մեքենագրող, իսկ հետո՝ քարտուղարուհի: Եղբայրներ ու քույրեր չեմ ունեցել:
Հարց – Միակ երեխան և այդքան խիստ դաստիարակությու՞ն:
Պատասխան - Ինչու՞ խիստ: Մայրս պոռթքուն էր, զվարճալի, ծիծաղում էր մինչև արտասուքներ: Նա ասում էր ճշմարիտը, և, թե ինչ է ճշմարտությունը, ես հասկացա միայն նրա հետ: Մի անգամ նա ինձ հարցրեց ( դա Նոր տարվա շեմին էր). «Կուզե՞ս տոնածառ գնեմ»: «Ոչ, թանկ է»,- ասացի ես: Ընդհանրապես դա բարդ զգացում է. երեխա-մայր-հայր...
Հարց – Ի՞նչ նկատի ունեք:
Պատասխան - Որ այդ եռանկյունու մեջ հարաբերությունները պարզունակ չեն:
Հարց – Կովկասում այդ հասկացության շուրջ հենց ամեն ինչ պարզ է. ծնողներին երկրպագում են, ծերերին՝ հարգում: Բայց այդպես չի Ռուսաստանում: Այնտեղ երեխաներին ծնողների համար չես մեղադրի՝ ամեն ինչ հստակ է:
Պատասխան – Չէ, այդպես չի: Ես պետք է ասեմ, որ իմ ամենացավոտ զգացումը մեղքի զգացումն է: Մորս համար չեմ արել այն ամենը, ինչ կարող էի... Իմ դուստրը, աղջիկս հեռացավ կյանքից: Ինչու՞ ես չկարողացա օգնել նրան դուրս հանել այն մեքենայից: Ընդ որում ես կարող եմ հիմա տարածվել, փնտրել կարևոր ճշմարտություն, բայց... Նա չկա երեխաների ու ծնողների մեջ:
Հարց – Իսկ ի՞նչ կա:
Պատասխան – Ներգործությունը: Ինչ-որ մեկն ավելի հարուստ է, ինչ-որ մեկն ավելի շատ է տալիս, իսկ ինչ-որ մեկը շատ է գնում: Ահա, ծնողները մեքենայով երեխաներին հասցնում են ինստիտուտ: Դա լա՞վ է, ասա, խնդրեմ:
Հարց- Չգիտեմ: Գուցե երեխաների (գուցե նաև մեծերի) անվտանգության համար անհրաժեշտ է անհանգստանալ: Իսկ ինչ-որ մեկն էլ նրանց դաստիարակում է այդպես՝ ոչ ինքնուրույն:
Պատասխան – Քո բոլոր փաստարկները զրո են: Որովհետև դա կենսաբանության հիմնախնդիր է: Ոչ ոք չգիտի ու չի իմանա ոչինչ: Ես մեկ ամսական էի, երբ հայրս Երևանից մեկնեց սովորելու, չգիտես ինչու՝ Կրասնոյարսկ: Սովորելու և ոչ թե մեզ լքեց: Իսկ հետո՝ վերադարձավ, բայց արդեն երկու, թե երեք դուստրերի հետ: Բայց ես ունեի շատ հիանալի մի տատիկ, նրա մայրը, և նա իմ հոր այդ ողջ մեղքը իր մեջ էր ներառել: Ես իմ հորս առաջին անգամ տեսել եմ 17-18 տարեկանում: Եվ ես, երբ առաջին անգամ տեսա նրան, ոչ մի զգացմունք չունեցա: Ավելի սարսափելին ասեմ, ես արդեն աշխատում էի Լենինյան կոմերտմիության թատրոնում և ներկայացումից հետ մեր բարեկամուհիներից մեկը եկավ մեր տուն և ասաց. «Հայրդ մահացավ»: Գիտե՞ս ինչն է զարմանալին. Ես ոչինչ չզգացի, ոչ մի զգացմունք: Իսկ որ մեզ պատմում են արյան կանչի մասին, դա բալյա-գուլյա է...
Հարց- Արմեն Բորիսովիչ, իսկ Դուք ամեն ի՞նչն եք կասկածի տակ առնում:
Պատասխան – Անպայման: Յուրաքանչյուր հարց:
Հարց – այդ դեպքում՝ մասնագիտության մասին: Ի՞նչ պետք է ունենալ ներքուստ՝ Ջիգարխանյան դառնալու համար: Կի՞րք: Հատուկ ջի՞ղ: Ի՞նչ:
Երբ լրացավ նրա 80-ամյակը, թվում էր ծնծղաների ձայներն ու շնորհավորանքները պետք է հեղեղին նրան և այն միջավայրը, որտեղ նա որոշել էր դիմավորել իր հոբելյանը: Սակայն ամեն ինչ շատ ավելի անսպասելի ու փիլիսոփայական երանգներ ստացավ, քանի որ Արմեն Ջիգարխանյանը իր 80-ամյակի օրը (2015թ.-ի հոկտեմբերի 3-ը) անջատեց իր տան հեռախոսները: Իսկ մինչ այդ էլ, նախապես հայտարարել էր, որ չի ընդունելու նվերներ, քանի որ նվերներ ստանալ չի սիրում: Ինչևէ: Հաշվարկի մեջ մտավ նրա տարիքի 8-րդ տասնամյակը: Նա դա ընդունեց որպես ամենասովորական օր, որովհետև Արմեն Ջիգարխանյանը, թեև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, բայց ծաղկառատությանն ու պաթոսին, առիթի դեպքում, նախընտրում է ճշմարտությունը և միայն ճշմարտությունը: Նույնիսկ, եթե այդ ճշմարտությունն այնքան էլ գեղեցիկ չի կամ հենց իր օգտին չի: Մոսկվայի հայկական ռեստորանում «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի աշխատակցուհի Մարինա Ռայկինան հանդիպել է սիրված արտիստին և զրուցել նրա հետ: «Թագլուրը» իր ընթերցողներին է ներկայացնում այդ յուրահատուկ, չափից դուրս անկեղծ և ուսանելի երկխոսությունը՝ աննշան կրճատումներով: Հարց – Արմեն Բորիսովիչ, Դուք, այսքան տարի ապրում եք Մոսկվայում ու Ձեզ հա՞ յ եք զգում: Պատասխան – Զգում եմ և գիտե՞ս ինչպես: Կարողանում եմ վիրավորվել: Վիրավորանքն այն է, երբ քեզ խոցում է ոչ լուրջ մի բան: Իսկ ես այլ կերպ էի մտածում մեր հարաբերությունների մասին: Երբեմն ես բռնկուն եմ, երբեմն՝ ոչ: Գիտե՞ս, ես ի՞նչ շատ կարևոր բան եմ մտածում: Դա ձգտելն է հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը: Հիմա մեր զրույցը կլինի ուտելու մասին: Այստեղ ամեն ինչ շատ համեղ է: Դու խորոված, թե՞ ձուկ ես ուզում... Հարց – Պանրով կարկանդակ: Ի դեպ, իսկ Դուք կարողանու՞մ եք ինչ-որ բան պատրաստել: Մի քանի ֆիլմերում Դուք այնքան ճարպիկ եք դա անում, որ տպավորություն է ստացվում, որ խոհանոցի մեծ վարպետ եք: Պատասխան – Ոչ, բոլորովին չեմ կարողանում պատրաստել: Ի՞նչ անենք, որ ես Կովկասցի եմ: Կովկասցի ժողովուրդը սպառող է: Մեր մոտ կանայք են պատրաստում և տղամարդկանց հետ նույն սենյակում չեն նստում: «Դատարկ բաներով մի զբաղվիր»,- սովորեցնում էր մայրս: Հարց - Իսկ մենք նստած ենք և լավ ենք նստած Արմեն Բորիսովիչ: Ի՞նչ է Ձեր համար հաջողությունը: Գտնել ապակե շիշ մեջին՝ անսկզբունք ջի՞ն: Հանդիպել իր ռեժիսորի՞ն կամ գեղեցիկ սեռի ներկայացուցչի՞ն, միակին և ամբողջ կյանքի համա՞ր: Պատասխան - Չգիտեմ: Կարծում եմ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպե՞ս ինքներս մեզ կհամոզենք՝ ոչ միայն հաջողության, այլ ցանկացած գործի համար: Այսինքն, ես պետք է ինձ համոզեմ, որ այ սա եմ ցանկանում, և այդ ժամանակ կձգտեմ դեպի այն: Հարց - Իսկ շատ տարիներ առաջ համոզե՞լ եք ինքներդ Ձեզ. «Ցանկանում եմ Երևանից գնալ Մոսկվա և այն նվաճել»: Պատասխան – Նվաճել չի կարելի, դա հիմարություն է: Ես պարզապես ցանկացա գալ Մոսկվա: Եվ ահա իմ մայրը (իսկ ես շատ փայլուն մայր ունեի) ամեն անգամ, երբ վերադառնում էր Մոսկվայից, իմ համար բերում էր թատերական փոքրիկ ազդագրեր: Ես քեզ պատմե՞լ եմ, թե ինչպե՞ս եմ եկել ընդունվելու Թատերական արվեստի պետական ինստիտուտ: Ո՞չ: Ի՞նչ ես ասում, վայ իմ մայրիկ... Իսկ ես եկել էի լրիվ մարտական պատրաստակամությամբ. Մայրս իմ համար կապել-կապկպել էր ներքնակ, անկողին, մթերք և ինքն էլ իմ հետ եկավ: Մրցույթում ես կարդացի մենախոսություն: Նեզնամովին՝ Օստրովսկուց: («Անմեղ մեղավորները» պիեսից): Եվ ինչ-որ մարդ հանձնաժողովից (հիշում եմ, որ նա, չգիտես թե ինչու թենիսի ռակետով էր) հետո ինձ ասաց. «Իսկ ինչու՞ եք դուք այստեղ հասել: Ինչու՞ չեք Երևանում գնում թատերական ինստիտուտ՝ այն շատ հինալի է»: Եվ ես վերադարձա Երևան, այնտեղ հանդիպեցի իմ մեծ մանկավարժին՝ Գուլակյանին: Իսկ եթե չվերադառնայի... Ո՞վ գիտի, ի՞նչ կլիներ... Հարց – Դուք մամայի բալա՞ եք եղել: Պատասխան - Այդպես անվանենք: Հարց – Երես առա՞ծ, սիրված... Պատասխան – Ոչ: Նա խելքով էր և շատ սրամիտ, որովհետև, երբ հանկարծ «փսլինք էի թափում» նա անմիջապես ասում էր. «Քեզ ճիշտ չես պահում»: Եվ ես դա նրանից սովորեցի՝ լաց չլինել և փսլինք չթափել: Եվ էլի մի բան, նա ինձ սովորեցրեց շատ կարևոր բան. «Եթե մենք հյուր ենք գնում, իսկ դու ուզում ես զուգարան գնալ, մի ամաչիր, հարցրու. «Որտե՞ղ է ձեր զուգարանը»: Եթե ուտել ես ուզում, ասա. «Կարելի՞ է, որ ես ուտեմ»: Բայց ոչ այն, որ երբ քեզ առաջարկում են ուտել, իսկ դու. «Ոչ, շնորհակալություն, և կալյա-բալյա... »: Հետո սպասում ես ու փսլինքդ ես կուլ տալիս: Դատարկ բաներով մի զբաղվիր, սովորեցնում էր մայրս: Հարց - Գիտե՞ք, Արմեն Բորիսովիչ, Ձեզ փոքր չեմ պատկերացնում: Ինչպիսի՞ն եք Դուք եղել: Պատասխան - Այ, այսքան մեծ, ուղղաձիգ ձգված գլխով: Ես մեծ գլուխ ունեմ, ես խելքով եմ: Ինչպես այն անեկդոտում. «Մեզ թվում է, որ Լենինը մեծ գլուխ ունի, այդ իսկ պատճառով էլ՝ նա խելքով է»: Իրականում նա հիմար է, ըստ իմ ճաշակի: Հարց- Իսկ իմ կարծիքով անսիրտ, դաժան մարդ: Ահա, թե ով ուներ արյունոտ իշխանություն՝ մարդկությանը երջանկացնելու բարի մտադրությունների կողքին: Սակայն խոսքը նրա մասին չի: Դուք մանկության տարիներին եղել եք համարձակ, թե՞ վախկոտ երեխա: Պատասխան- Ես կոնֆլիկտային երեխա չէի: Ես հիմա էլ կոնֆլիկտ չեմ սիրում: Բայց, դրա հետ միաժամանակ, ես մեծացել եմ փողոցում: Անհնար էր ամբողջ օրը նստել տանը, որովհետև մայրս առավոտյան շուտ գնում էր աշխատանքի: Նա աշխատում էր հանրապետության նախարարների խորհրդում՝ սկզբում տեքստեր մեքենագրող, իսկ հետո՝ քարտուղարուհի: Եղբայրներ ու քույրեր չեմ ունեցել: Հարց – Միակ երեխան և այդքան խիստ դաստիարակությու՞ն: Պատասխան - Ինչու՞ խիստ: Մայրս պոռթքուն էր, զվարճալի, ծիծաղում էր մինչև արտասուքներ: Նա ասում էր ճշմարիտը, և, թե ինչ է ճշմարտությունը, ես հասկացա միայն նրա հետ: Մի անգամ նա ինձ հարցրեց ( դա Նոր տարվա շեմին էր). «Կուզե՞ս տոնածառ գնեմ»: «Ոչ, թանկ է»,- ասացի ես: Ընդհանրապես դա բարդ զգացում է. երեխա-մայր-հայր... Հարց – Ի՞նչ նկատի ունեք: Պատասխան - Որ այդ եռանկյունու մեջ հարաբերությունները պարզունակ չեն: Հարց – Կովկասում այդ հասկացության շուրջ հենց ամեն ինչ պարզ է. ծնողներին երկրպագում են, ծերերին՝ հարգում: Բայց այդպես չի Ռուսաստանում: Այնտեղ երեխաներին ծնողների համար չես մեղադրի՝ ամեն ինչ հստակ է: Պատասխան – Չէ, այդպես չի: Ես պետք է ասեմ, որ իմ ամենացավոտ զգացումը մեղքի զգացումն է: Մորս համար չեմ արել այն ամենը, ինչ կարող էի... Իմ դուստրը, աղջիկս հեռացավ կյանքից: Ինչու՞ ես չկարողացա օգնել նրան դուրս հանել այն մեքենայից: Ընդ որում ես կարող եմ հիմա տարածվել, փնտրել կարևոր ճշմարտություն, բայց... Նա չկա երեխաների ու ծնողների մեջ: Հարց – Իսկ ի՞նչ կա: Պատասխան – Ներգործությունը: Ինչ-որ մեկն ավելի հարուստ է, ինչ-որ մեկն ավելի շատ է տալիս, իսկ ինչ-որ մեկը շատ է գնում: Ահա, ծնողները մեքենայով երեխաներին հասցնում են ինստիտուտ: Դա լա՞վ է, ասա, խնդրեմ: Հարց- Չգիտեմ: Գուցե երեխաների (գուցե նաև մեծերի) անվտանգության համար անհրաժեշտ է անհանգստանալ: Իսկ ինչ-որ մեկն էլ նրանց դաստիարակում է այդպես՝ ոչ ինքնուրույն: Պատասխան – Քո բոլոր փաստարկները զրո են: Որովհետև դա կենսաբանության հիմնախնդիր է: Ոչ ոք չգիտի ու չի իմանա ոչինչ: Ես մեկ ամսական էի, երբ հայրս Երևանից մեկնեց սովորելու, չգիտես ինչու՝ Կրասնոյարսկ: Սովորելու և ոչ թե մեզ լքեց: Իսկ հետո՝ վերադարձավ, բայց արդեն երկու, թե երեք դուստրերի հետ: Բայց ես ունեի շատ հիանալի մի տատիկ, նրա մայրը, և նա իմ հոր այդ ողջ մեղքը իր մեջ էր ներառել: Ես իմ հորս առաջին անգամ տեսել եմ 17-18 տարեկանում: Եվ ես, երբ առաջին անգամ տեսա նրան, ոչ մի զգացմունք չունեցա: Ավելի սարսափելին ասեմ, ես արդեն աշխատում էի Լենինյան կոմերտմիության թատրոնում և ներկայացումից հետ մեր բարեկամուհիներից մեկը եկավ մեր տուն և ասաց. «Հայրդ մահացավ»: Գիտե՞ս ինչն է զարմանալին. Ես ոչինչ չզգացի, ոչ մի զգացմունք: Իսկ որ մեզ պատմում են արյան կանչի մասին, դա բալյա-գուլյա է... Հարց- Արմեն Բորիսովիչ, իսկ Դուք ամեն ի՞նչն եք կասկածի տակ առնում: Պատասխան – Անպայման: Յուրաքանչյուր հարց: Հարց – այդ դեպքում՝ մասնագիտության մասին: Ի՞նչ պետք է ունենալ ներքուստ՝ Ջիգարխանյան դառնալու համար: Կի՞րք: Հատուկ ջի՞ղ: Ի՞նչ: |