Մոցարտի անավարտ օպերան ավարտին են հասցրել գաղթականների մասնակցությամբ10.31.2015
Գերմանացի մասնագետները Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից և Նիգերիայից իրենց երկիր ներգաղթած իրենց գործընկեր փախստականների հետ ավարտին են հասցրել Մոցարտի անավարտ «Զայդե» օպերան և այն բեմադրել Աուգսբուրգ քաղաքի թատրոնում: Այդ մասին «dw.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Ամռանը մենք հավաքեցինք փախստականների իրական պատմություններ, հետո դրանց հիման վրա գրեցինք սցենար»,- ասել է այդ նախագծի ղեկավար Քորնելիա Լանցը: Ըստ նրա, բեմադրությանը մասնակցող գրեթե բոլոր ներգաղթյալները իրենց հայրենիքի թատրոններում հանդես եկած փորձառու դերասաններ են:
Օպերայի առաջին մասում խոսքը երկու սիրահարների մասին է, ովքեր ստիպված են թողնել իրենց հայրենիքը: Երկար ճանապարհ անցնելուց հետո նրանք հայտնվում են Գերմանիայում և փորձում են հաղթահարել վախը և հարմարվել իրենց համար խորթ մշակույթին:
Երկրորդ գործողությունում դերերը փոխվում են. Գերմանացի մի զույգ փախչում է հետապնդումներից և հայտնվում արաբական մի երկրում և վերապրում այն նույն վախը, ինչպիսին ուներ նարանց հայրենիքում ապաստան փնտրող առաջին զույգը:
«Մեր համար շատ կարևոր է միմյանց հասկանալը և փախստականներին հնարավորություն տալը պատմելու, թե ինչ են իրենք զգում»,- ասում է Լանցը:
Ավելացնենք, որ այս օպերան կցուցադրվի Գերմանիայի մի քանի քաղաքներում, ինչպես նաև հումանիտար հարցերով 2016 թ.-ին կայանալիք համաշխարհային վեհաժողովի ժամանակ: