Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յու. Բուտուսով. « Չի կարելի զբաղվել թատրոնով, եթե դու չես կարող գալ, բութի պես նստել և սպասել»

11.06.2015

Վերջերս կայացած մի հարցազրույցում ռուսաստանցի հայտնի թատերական ռեժիսոր Յուրի Բուտուսովը խոսելով հաջողություն - անհաջողություն հարաբերության մասին, նախապատվությունը տվել է անհաջողությանը:

Նա նշել է, որ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում իր բեմադրած «Իվանովը» ցուցադրվել է ընդամենը 9 անգամ: «Սակայն որքան մեծ երջանկություն էր այն փորձելը, - հիացմունքով հիշել է ռեժիսորը»: Նա ընդգծել է, որ իր համար փորձից առավել ոչինչ չկա:

«Ներկայացումն, անշուշտ, կարևոր է«,-ասել է նա, սակայն, միաժամանակ, ըստ նրա, այն երկրորդական դերակատարություն ունի, քանի որ, ի տարբերություն ներկայացման փորձերը տեղի են ունենում ամեն օր ու «մենք ամեն օր գալիս ենք փորձերի»՝ կրկնելով փորձերի համար սահմանված խիստ և խիտ ժամակարգով աշխատանքի գրաֆիկը:

«Եթե դու այդ (փորձերը-խմբ.) չես սիրում, ապա ազնվորեն պետք է աշխատանքի անցնես կինոյում, դառնաս ավտոբուսի վարորդ»,- ասել է նա և ավելացրել, որ « չի կարելի զբաղվել թատրոնով, եթե դու չես կարող գալ, բութի պես նստել և սպասել, մինչև բոլորը բթամտի պես չհագենան թեյից և չձանձրանան անգործ նստելուց»:

«Վազելով եկար, արեցիր և ազատվեցիր. Այդպես չի լինում: Փորձը դա բարձրաձայն մտածողություն է»,- ասել Բուտուսովը:
    Դիտվել է 900 անգամ