Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Լևոն Մութաֆյանը

11.11.2015


Այսօր կյանքից հեռացել է թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջը:

Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 7-ին: Նա 1984 թվականին ավարտել է Թատերական արվեստի ռուսական ակադեմիան` «ГИТИС»-ը:

Հայ թատերարվեստն այսօր կորցրեց ակնառու նվիրյալի, ով իր կյանքը անմանացորդ նվիրեց հայ թատրոնին։

«ԹԱԳԼՈՒՐ»-ը ցավակցում է Լևոն Մութաֆյանի հարազատներին և բարեկամներին:
    Դիտվել է 852 անգամ