Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացման դեմ բողոքողներից 12-ին ոստիկանությունը ձերբակալել է

11.23.2015


Լեհաստանի իշխանությունները ձերբակալել են 12 մարդու, ովքեր փորձել են արգելափակել Վրոցլավ քաղաքի Լեհական թատրոնի մուտքը, որտեղ պետք է ցուցադրվեր մի ներկայացում, որն, ըստ բողոքողների, բնույթով «պոռնոգրաֆիական» է: Այդ մասին «newsru.com» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ընդհարումները տեղի են ունեցել անցյալ շաբաթ օրը, երբ կաթոլիկ եկեղեցիական մի կազմակերպության անդամները փորձել են հանդիսատեսներին խանգարել դիտելու «Մահը և աղջիկը» ներկայացումը՝ ըստ Նոբելյան մրցանակակիր, ավստրուհի գրող Էֆրիդա Ելինեկի «Մահը և աղջիկը I-V. Արքայադուստրերի դրաման» պիսի :

Բողոքի մասնակիցները բողոքել են բեմում պոռնոաստղերի ներկայության և սեռական բաց տեսարանների դեմ:
Ավելի վաղ, երկրի կառավարության նոր կաբինետի առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարար Պետեր Գլինսկին դեռ մինչև պրեմիերան կոչ էր արել չեղյալ հայտարարել ներկայացումը:

Վրոցլավի թատրոնի տնօրեն Քշիշտոֆ Մեշկովսկին հայտարարել է , որ պլանավորում է երկրի խորհրդարան պաշտոնական բողոք ներկայացնել և պահանջել Գլինսկու հրաժարականը: Դրա հետ միասին, դիտորդները նշում են, որ դժվար թե նոր նախարարին ազատեն պաշտոնից, քանի որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ղեկավարող «Օրենք և արդարություն» կուսակցությունը, սատարում է մշակույթի նախարարին:

Էֆրիդա Ելինեկը ավստրիացի գրող է, դրամատուրգ, բանաստեղծ և գրական քննադատ: Նա Նոբելյան մրցանակակիր է դարձել 2004թ.-ին՝ «իր վեպերի և դրամաների երաժշտական բազմաձայնության համար, որոնք միայն նրան յուրահատուկ լեզվական կրքոտությամբ դիմակազերծում են սոցիալական և իշխանական կարծրատիպերի անիմաստությունը»:

Լեհ գրողի պարգևատրությունից անմիջապես հետո Վատիկանը շվեդական ակադեմիային քննադատեց Ելնեկին մրցանակ շնորհելու համար: Այդ ժամանակ վատիկանյան «Osservatore Romano » պարբերականը գրեց, որ լեհ գրողը «բացարձակ նիհիլիզմի» դրոշակակիր է և քննադատում էր անբարոյականությամբ ստեղծագործական խնդիրներին մոտենալու համար:

Ելնեկը նաև Հենրիխ Բելլի (1986), Գեորգ Բյուխների (1998), Հենրիխ Հայնեի (2002), Ֆրանց Կաֆկայի (2004) մրցանակների դափնեկիր է:

    Դիտվել է 873 անգամ