Մրցանակը հանձնվել է մրցանակակիր ներկայացման պատճառով թատրոնից հեռացված տնօրենին12.14.2015
2015թ.-ի ռուսաստանյան թատերական կյանքում մեծ աղմուկ առաջացրած վագներյան «Թանհեյզեր» օպերան, արժանացել է «Զվեզդա տեատրալա» մրցանակին: Ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի բեմադրած ներկայացման օգտին են քվեարկել 91 երկիր ներկայացնող 60 հազար մարդ: Մրցանակը հանձնվել է թատրոնի նախկին տնօրեն Բորիս Մեզդրիչին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:
Նշենք, որ մրցանակն ստանալիս Մեզդրիչը նշել է, որ այդ ներկայացումը ընդհանուր առմամբ դիտել է 7 հազար մարդ, իսկ քվեարկության մասնակիցների այդպիսի մեծ քանակությունը ավելի շատ արտացոլում է ներկայացման մասին ձևավորված համբավի իրական մասշտաբը:
Մեզդրիչը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ նաև հայտարարել է, որ «Զվեզդա տեատրալա» մրցանակը խորհրդանշող արձանիկը ինքն ի պահ կտա Նովոսիբիրսկի քաղաքային թանգարանին, մինչև իրենց «օպերային թատրոնում կգան այլ ժամանակներ»:
Հիշեցնենք, որ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնում 2014 թ.-ի վերջերին կայացած պրեմիերայից անմիջապես հետո հոգևորական և քրիստոնեական հավատագյալ շրջանակներում բացասական վերաբերմունք առաջացրած ներկայացումը, որը դարձավ նաև դատական քննարկումների առարկա, ի վերջո հանվեց խաղացանկից, իսկ թատրոնի տնօրենը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից:
«Զվեզդա տեատրալա» մրցանակը հիմնադրվել է 2008թ.-ին՝ «Տեատրալ» հանդեսի և «Նովիե իզվեստիա» թերթի կողմից: Այն յուրահատուկ է այն բանով, որ մրցանակակիրները որոշվում են ոչ թե թատերական հասարակության ներկայացուցիչների, այլ բացառապես հանդիսատեսների քվեարկությամբ: