Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություններում մահացածների հոգիները հայտնվում են մեր աշխարհում

12.16.2015


Վերջերս Ճապոնիայում կայացած «Theater Go Round» միջազգային փառատոնի Մեծ մրցանակը նվաճել է ՌԴ Սախալինսկ քաղաքի Չեխովի անվան թատերական կենտրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «chekhov-center.ru»-ին:

Ընդհանուր առմամբ Սապպորո քաղաքի 10 թատրոններում կայացած այդ փառատոնում ներկայացվել է 40 բեմադրություն:
Սախալինսկի թատերական կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իրենց ներկայացումը որոշ չափով հիշեցրել է ճապոնական «Նո» թատրոնը, որի բեմադրություններում մահացածների հոգիները հայտնվում են մեր աշխարհում:

«Ներկայացման մեջ, դեկորացիաների մեջ տեղադրված հայելիներում արտացոլվում են հանդիսատեսները, և առաջանում է այնպիսի զգացողություն, որ, կարծես, հանդիսատեսները գտնվում են դրախտում և հետևում են բեմում գտնվող 6 հրեշտակների գործողություններին: Պատահաբար իմ դեմքը տեսա հայելու մեջ արտացոլված և մի պահ վախեցա»,- ասել է ժյուրի մի անդամ:

Ի դեպ, սա Սախալինսկի թատերական կոլեկտիվի 2-րդ Մեծ մրցանակն է «Theater Go Round» միջազգային փառատոնում: Առաջին անգամ թատերախումբը նման մրցանակի արժանացել է 2013թ.-ին՝ «Իմ կյանքը» ներկայացման համար:
    Դիտվել է 818 անգամ