Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կցուցադրվի 50 ներկայացում, կկիրառվեն մուլտիմեդիայի ժամանակակից տեխնոլոգիաներ

12.21.2015

Մոսկվայում մեկնարկել է «Ճանապարհորդություն դեպի ծննդյան տոներ» թատերական ամանորյա միջազգային փառատոնը:

Ըստ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի այս տարվա տոնական փառատոնին մասնակցում են Ռուսաստանի ավելի քան 40 տարածաշրջանների և աշխարհի 17 երկրների ներկայացուցիչներ: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիսատեսների հետ հանդիպումները կայանալու են «Ծննդյան տոների լույսեր» անունը կրող փառատոնի հետ համատեղ:

Փառատոնը ընթանում է Մոսկվայի տարբեր հատվածներում տեղադրված, միմյանց չկրկնող և ճաշակով ձևավորված 38 հարթակներում: Բոլոր միջավայրերում գործում են առևտրի ամանորյա ժամանակավոր կրպակներ: Փառատոնը գործում է «Մի վախեցեք երազել, երազանքներն իրականանալու հատկություն ունեն» կարգախոսով:

Փառատոնի ընթացքում Մոսկվայի Հեղափոխության հրապարակում պատրաստված հարթակի վրա նախատեսվում է ցուցադրել 50 ներկայացում, որոնց ժամանակ կկիրառվեն մուլտիմեդիայի ժամանակակից տեխնոլոգիաներ:
Փառատոնը կշարունակվի 24 օր անընդմեջ:
    Դիտվել է 1348 անգամ