Կյանքից հեռացել է Գևորգ Չեփչյանը01.13.2016
Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակվոր արտիստ Գևորգ Չեփչյանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջին:
Գևորգ Չեփչյանը ծնվել է 1927թ. դեկտեմբերի 10-ին, Դոնի Ռոստով քաղաքում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսում: Աշխատել է Երևանի` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 1954թ-ից` Գաբրիել. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Գևորգ Չեփչյանը տարբեր դերակատարումներով հաջողությամբ հանդես է եկել ինչպես թատրոնում, այնպես էլ՝ կինոյում:
Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաներում: Զբաղվել է մանկավարժությամբ, մի քանի գրքի հեղինակ է:
Երկրպագուները արտիստին իրենց վերջին հրաժեշտը կարող են տալ հունվարի 14- ին, ժամը 12-00- 14.00-ը՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվ. Թատրոնում: