Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթի նախարարի վեպը խառնակ ժամանակաշրջանի մասին՝ բեմականացվում է

02.01.2016

Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում(МХАТ) աշխատանքներ են իրականացվում Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հեղինակած «Պատը» վեպի բեմականացման ուղղությամբ: Այդ գործի բեմականացման հեղինակը հայտնի գրող և «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովն է, ռեժիսորը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Բելյակովիչը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gymn40.ru»-ին:

Ավելի վաղ միջնադարյան Ռուսաստանի պատմության խառնակ ժամանակաշրջանին անդրադարձած նախարարի վեպի հիման վրա ներկայացում է պատրաստվել նաև Սմոլենսկի դրամատիկական թատրոնում:
    Դիտվել է 940 անգամ