Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի դուստրը կներկայացնի իր պատկերացրած «Տրավիատան»02.08.2016
Հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի դուստրը՝ Սոֆիա Կոպպոլան , ով տաղանդավոր հորից ժառանգել է ոչ պակաս ստեղծագործական ներուժ և Հոլլիվուդում հայտնի է որպես հաջողակ կինոպրոդյուսեր, դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ, Հռոմի օպերայում շուտով հանդիսատեսին կներկայացնի Ջուզեպե Վերդիի «Տրավիատա»-ի իր ընթերցումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Հատկանշական է, որ այս բեմադրության հագուստները կպատրաստի իտալացի աշխարհահռչակ մոդելյոր Վալենտինո Գարավանին:
Եթե Կոպպոլայի համար սա առաջին օպերան է, ապա 83-ամյա Վալենտինոն արդեն ունի իր մասնագիտական տաղանդը օպերայում ներդնելու փորձառություն: Նա 1994 թ.-ին իր մասնագիտական կարողությունները ցուցադրել Վաշինգթոնի Քենեդի կենտրոնում , ապա Նյու-Յորքում:
Պարզվել է, որ Վալենտինոն ցանկություն է հայտնել Սոֆիա Կոպպոլայի հետ համագործակցել, երբ դիտել է նրա «Մարիա Անտուանետա« (2006թ.) ֆիլմը:
Մոդելյորի կարծիքով ռեժիսորը «ունակություն է ցուցաբերել պատմել պատմություն՝ համատեղելով միմյանց հետ դասականը արդիականության հետ, ի հայտ բերել մեծ գեղագիտական զգացողություն և երաժշտական ճաշակ»:
Նոր «Տրավիատան նախատեսվում է Հռոմի օպերայում ցուցադրել մայիսի 24-30-ին: