Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կկայանա 2 աշխարհահռչակ թատրոնների համատեղ ներկայացման համաշխարհային պրեմիերան

02.12.2016


Այսօր Լոնդոնում համաշխարհային պրեմիերայով իրենց առաջին համատեղ աշխատանքը կներկայացնեն Լոնդոնի արքայական Քովենթ-Գարդեն բալետը և Ռուսաստանի Մեծ թատրոնը: Դա Քրիստոֆեր Ուիլդոնի բեմադրած նոր «Strapless» ներկայացումն է, որը ստեղծվել է ըստ Դեբերա Դևիսի համանուն գրքի:

Ըստ Ուիլդոնի «Մեկ գործողությամբ բալետներ» շարքում ներկայացվող նոր բեմադրությունը կցուցադրվի նույն խորեգրաֆի բեմադրած երկու այլ աշխատանքների՝ « Անձրևից հետո» և «Ոսկե ժամի շրջանակներում» բալետների հետ: Նախատեսվում է, որ այս ծրագիրը 2017 թ.-ին կիրականացվի նաև Ռուսաստանի Մեծ թատրոնում:

« Մեզ հնարավորություն է ընձեռվել միավորել մեր երկու լեգենդար թատրոնների ուժերն ու հարուստ հնարավորությունները, համատեղել պարի, երաժշտության, սցենոգրաֆիայի ոլորտում աշխատող հզորագույն օժտվածությունների յուրահատուկ ստեղծագործական ներուժը՝ եվրոպական արվեստի գրավիչ աշխարհում ճանապարհորդելու համար»,- նշել է այս իրադարձության մասին Արքայական բալետի տնօրեն Քևին Օ՝Հեյրան:

Իր հերթին Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ավելացրել է, որ այս աշխատանքը ցույց է տալիս « ...Որ բալետը չի ճանաչում սահմաններ և կարող է զարգանալ միայն համատեղ ճիգերով»:
    Դիտվել է 990 անգամ